Լուրեր
ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում բացվեց նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի բաժանմունքը
Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի «Լևոն և Քլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոնում կայացավ General Electric Brivo MR 355 1,5T նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի բաժանմունքի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանը, առողջապահության նախարարության և ՀԲԸՄ-ի բարձրաստիճան հյուրեր:
Բարձրաստիճան հյուրերին համալսարանական հիվանդանոցում ողջունելով և Նազարյան ընտանիքին ու ՀԲԸՄ-ին սարքի նվիրաբերման համար շնորհակալություն հայտնելով՝ ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանն ասաց. «Հարգելի ներկաներ, ուրախ եմ ողջունելու ձեզ և հայտնելու, որ այսօր պատիվ ունենք ցուցադրելու General Electric Brivo MR 355 1,5T նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը, որը «Հերացի» համալսարանական հիվանդանոցին նվիրաբերվել է ազգային բարերար, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հոգաբարձուների խորհրդի անդամ Նազար Նազարյանի և նրա որդու` ամերիկահայ առաջատար ռադիոլոգ, ԱՄՆ-ի Թոմաս Ջեֆերսոն ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի ղեկավար Լևոն Նազարյանի կողմից: Սարքն ունի առավել հզոր մագնիսական դաշտ և վիզուալիզացիա, ինչն ապահովում է պատկերի բարձրակարգ արտացոլում և նպաստում է ախտորոշման ճշգրտությանը:
Այս նոր սերնդի մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի միջոցով հնարավոր կլինի անցկացնել հետազոտություններ, կարդիովասկուլյար պաթոլոգիան հայտնաբերել վաղ շրջանում, և այն փոփոխությունները, որոնք կարող են բերել կաթվածի և ինսուլտի, մենք կարող ենք դիտարկել որպես ցուցում ինվազիվ էնդովասկուլյար միջամտությունների համար: Այսպիսով, մեզ վրա վերցնում ենք մասնագիտական պարտականություն՝ տեղափոխել ինվազիվ գործողությունները էքստրեմալ իրավիճակից կանխարգելիչ գործողությունների դաշտ, այսինքն՝ այդ գործողություններն արդեն կունենան կյանք փրկելու նշանակություն, և եթե դրանք իրականացվեն ավելի վաղ շրջանում, մենք կկարողանանք խոսել կլինիկական կանխարգելիչ բժշկության մասին: Հարկ եմ համարում ընդգծել նաև այս ամենը կրթական ծրագրերում ներառելու կարևորությունը»:
ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ներկաներին փոխանցեց Նազարյանների ընտանիքի ողջույնը և բարեմաղթանքները. «Ուրախ եմ, որ մեր միությունը կարողանում է Հայաստանում նպաստել ազգային հաստատությունների բարգավաճմանը: Եվ հուսով եմ, որ այս սարքը կծառայի իր նպատակին, ու տարիներ առաջ ԵՊԲՀ-ում Նազարյանների կողմից Ջեֆերսոնի ուսուցողական ուլտրաձայնային կենտրոնի բացմամբ սկսված մեր համագործակցությունը կունենա փոխշահավետ և արդյունավետ շարունակություն»:
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ընդգծեց, որ այսօր դժվար է գերագնահատել մեր հայտնի բժիշկների դերը հայկական բժշկագիտության զարգացման գործում. «Անչափ կարևորում եմ հայ բարերարների կողմից բժշկության ծանր հրետանին հանդիսացող ախտորոշիչ սարքավորումներով մեր բուժհաստատությունների վերազինումը, մասնավորապես Նազարյանների ընտանիքի կողմից 1,5 Տ նորագույն գերհզոր մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի նվիրաբերումը ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի «Լևոն և Քլոտիա Նազարեան» ռադիոլոգիայի կենտրոնին:
Այս սարքի առկայությունը հնարավորություն կտա կանխարգելել մի շարք հիվանդություններ կամ հեշտացնել դրանց բուժումը՝ վաղ կանխորոշման միջոցով:
Կարևոր է նաև այն, որ մեր երիտասարդ բժիշկները դեռ ուսանողական տարիներից հնարավորություն ունեն աշխատելու նմանատիպ նորագույն տեխնոլոգիաներով: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում Նազարյանների ընտանիքին՝ սարքը նվիրաբերելու համար և հույս հայտնում, որ համագործակցությունը կլինի շարունակական»:
Ելույթներից հետո ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը և ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը ստորագրեցին երկու կառույցների միջև համագործակցության համաձայնագիր:Համաձայնագրի ստորագրումից հետո Միքայել Նարիմանյանը և Պերճ Սեդրակյանը հանդիսավորությամբ կտրեցին մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի բաժանմունքի մուտքի կարմիր ժապավենը:
Այնուհետև հյուրերը շրջեցին բաժանմունքում, որտեղ աշխատակիցները ներկաներին տեղեկացրին, որ տոմոգրաֆի միջոցով հնարավոր է իրականացնել բազմաթիվ բարդ հետազոտություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդությունների, սրտի առիթմիայի, նորագոյացությունների, որովայնի, լյարդի պարենխիմատոզ փոփոխություններ, լեղուղիների, ոսկրահոդային, ոսկրամկանային և այլ հետազոտություններ:Միջոցառման ավարտին ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին նվիրեց խաչքարի տեսքով ձեռակերտ նկար:
Տեղեկացնենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանը երկար տարիներ համագործակցում է ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայի Թոմաս Ջեֆերսոնի համալսարանի Ուլտրաձայնային և ռադիոլոգիայի հետազոտական ինստիտուտի հետ, ինչի շնորհիվ ԵՊԲՀ-ում 2000թ.-ին բացվեց Ուլտրաձայնային ուսուցողական կենտրոն, իսկ 2010-ին համալսարանական թիվ 1 հիվանդանոցում՝ նոր համակարգչային տոմոգրաֆիայի և մագնիսառեզոնանսային հետազոտության սարքերով հագեցած «ՀԲԸՄ-ԵՊԲՀ Լևոն և Քլոտիա Նազարյան» Ռադիոլոգիայի կենտրոն:Կենտրոնների բացման և հետագա աշխատանքային գործընթացում մեծածավալ մասնագիտական և ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Հայկական բարեգործական ընդհանուր միության հոգաբարձուների խորհրդի անդամ, ամերիկահայ գործարար-բարերար Նազար Նազարյանը և նրա որդին՝ ԱՄՆ-ում հայտնի ռադիոլոգ Լևոն Նազարյանը:
24.09.2015 Կարդացեք նաև
Սեպտեմբերի 13-ին Երևանում տեղի ունեցավ «Էրեբունի» ճառագայթային թերապիայի նոր կենտրոնի բացումը, որը կարևոր քայլ է Հայաստանի առողջապահական...
03.12.2024
Երբ մի ամբողջ կյանք արժե ոչ միայն րոպեն, այլև վայրկյանը. խոսքն Emergency ծառայության մասին է՝ անհետաձգելի բուժօգնության...
25.10.2024
Վնասվածքաբանության և ՄՌՏ ծառայության բաժանմունքների նախաձեռնությամբ տեղի ունեցավ հետաքրքիր նախագիծ...
25.10.2024
«Էրեբունի» բժշկական կենտրոնի միանգամից երկու վիրասրահներում աշխարհահռչակ վիրաբույժներ են: Նրանք կատարում են Հայաստանի համար դեռևս բացառիկ վիրահատություններ...
25.10.2024
Պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանի մայրը՝ Լալա Բախտիկյանը «Էրեբունի» ԲԿ ծննդատան բարձր ռիսկի բաժանմունքի ղեկավար Էդիտա Ղարիբյանի...
09.10.2024
«Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է հավատարմագրման վկայագիր և ճանաչվել Եվրոպական ուսումնական կենտրոն՝ գինեկոլոգիական օնկոլոգիայի ոլորտում...
25.09.2024
Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միության (ESGO) փորձագետները «Նաիրի» ԲԿ-ում իրականացնում են մասնագիտական աուդիտ...
24.09.2024
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ