ԼՈՒՐԵՐ: Դեպքեր, բացահայտումներ
Հայազգի դոկտոր Ալլենի տեսությունը քրոնիկական հիվանդությունների բուժման նոր մեթոդ է առաջարկում
Բժշկությունը մինչ օրս չի բացահայտել քրոնիկական հիվանդությունների գաղտնիքը` ինչո՞ւմ են դրանց ծագման պատճառները ու կա՞ն, արդյոք, իրապես ազդեցիկ միջոցներ, որպեսզի մարդկությունը դրանցից մեկընդմիշտ ազատվի:
Գուցե մոտ ապագայում հնարավոր լինի այս գաղտնիքի բացատրությունը վերջապես տալ, քանզի վերջին շրջանում արևմտյան ԶԼՄ-ները անդադար տպագրում են բրիտանացի դոկտոր Սայմոն Ալլենի տեսությունը, որը բացահայտում է քրոնիկական ներքին հիվանդությունների ծագումը:
Բազմամյա դիտարկումների և հետազոտությունների ճանապարհով նա եկել է եզրակացության, որ քրոնիկական բոլոր հիվանդությունների պատճառը մեկն է` գրգռող ազդակին ի պատասխան մազանոթների (կապիլյարների) սպոնտան, անկանոն աճը:
Հայտնի է, որ մազանոթները փոքրագույն անոթներ են, որոնք արյուն են մատակարարում բոլոր բջիջներին` սնելով, մաքրելով ու նորացնելով դրանք: Դրանց աճն այդպիսի կարևոր դեր է խաղում, քանի որ, ըստ էության, մազանոթների թվի մեծացումը նշանակում է հյուսվածքի զանգվածի մեծացում, որն էլ սկսում է ճնշել շրջակա հյուսվածքներին` հարուցելով հիվանդություն:
Քրոնիկական հիվանդությունների զարգացման վերաբերյալ դոկտոր Ալլենի բացահայտած մեխանիզմը հետևյալն է. մազանոթները, ի պատասխան գրգռող ազդակի, սեղմվում են: Սեղմված մասն արյունազրկվում է, ստանում քիչ սննդանյութ, ջերմաստիճանն իջնում է, ինչը հանգեցնում է մազանոթների սպոնտան աճի` այդ մասում արյան շրջանառությունը կրկին ուժեղացնելու նպատակով:
Տվյալ միկրո մակարդակում ջերմաստիճանը վերականգնելու համար տեղի է ունենում մազանոթների նոր, լրացուցիչ սպոնտան աճ, ինչը, փաստորեն, նշանակում է նոր հյուսվածքի գոյացում` զանգված, որը սկսում է ճնշում գործադրել, ինչի հետևանքով էլ նոր զանգվածը դժվարեցնում է արյան շրջանառությունը, օրգանի ջերմաստիճանն իջնում է, ինչը հանգեցնում է մազանոթների հետագա, հավելյալ սպոնտան աճի: Այս փակ շրջանն էլ հենց քրոնիկական ներքին հիվանդության զարգացման ընթացքն է, որը բնորոշվում է հյուսվածքի սպոնտան աճով և օրգանի հյուսվածքներում ճնշման մեծացումով:
Այս տեսության հիման վրա դոկտոր Ալլենը ստեղծել է բոլոր քրոնիկական հիվանդությունների բուժման նոր, առաջավոր մեթոդ` Թերմոբալանսային թերապիան, որը հիմնվում է քրոնիկական հիվանդությունների առաջացման պատճառի բուժման վրա: Այն թույլ է տալիս բարելավել միոկարդի վիճակը սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ, կանգնեցնել շագանակագեղձի ադենոմայի աճը և նույնիսկ փոքրացնել նրա չափերը, տարրալուծել երիկամի քարերը և վերացնել մեջքի ու գոտկատեղի ցավերը: Հատկանշական է, որ դրա համար բոլորովին կարիք չկա դեղեր ընդունելու կամ վիրահատական միջամտության դիմելու` սարքերը, որ նա ստեղծել է, բուժում են բնական թերմոէլեմենտով, որոնք բոլորովին անվնաս են մարդու համար: Նախևառաջ դոկտոր Ալլենի սարքերը և դրանց միջոցով իրականացվող թերմոբալանսային թերապիան ուղղված են ոչ միայն սիմպտոմների թեթևացմանը, այլև մազանոթների մակարդակով հիվանդության բուն պատճառի բուժմանը: Վերջինս էլ հենց հանդիսանում է բուժման այս բնական մեթոդի արդյունավետության պատճառը:
Դոկտոր Ալլենի, ով, ի դեպ, հայ է, սարքերի վերաբերյալ իրենց գնահատականն են հնչեցրել Մեծ Բրիտանիայի առաջադեմ մասնագետները (դրանց կարելի է ծանոթանալ այստեղ: Ի դեպ, Օքսֆորդի Նորարարական Կենտրոնի ներկայացուցիչները ևս հետաքրքրվել են Թերմոբալանսային թերապիայի կիրառման դրական արդյունքներով ):
Ինչպես Panorama.am-ին հայտնեց դոկտորի ներկայացուցիչը Հայաստանում` դրանք դեղամիջոց չեն հանդիսանում, ինչը նշանակում է, որ դրանց համար լիցենզիա հանել պարտադիր չէ. «Սարքերը շատ թեթև են, մատչելի և մարդկանց չեն խանգարում իրենց առօրյա կյանքում: Սարքերի կողմից արտադրվող էներգիան բուժում է այն օրգանները, որոնց դրանք ուղղված են»,- մեզ հետ զրույցում նշեց դոկտորի ներկայացուցիչը:
Օրինակ, սարքերից մեկը նախատեսված է սրտի իշեմիկ հիվանդության բուժման համար և իր մեջ է պարունակում թերմոէլեմենտից: Այն տեղակայվում է հատուկ ներքնաշապիկի գրպանիկում, որպեսզի հպվի մաշկին սրտի ձախ փորոքի և գագաթի պրոյեկցիայի հատվածում` այն սրտի ամենախոցելի հատվածն է սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ժամանակ:
Բացի այս, սարքերից մեկը նախատեսված է քրոնիկական պրոստատիտի և շագանակագեղձի ադենոմայի բուժման համար: Գոտին, որը պահում է թերմոէլեմենտը պոչուկի շրջանում, պատրաստված է փափուկ նեոպրենից, այն թույլ է տալիս գոտուն թերմոէլեմենտը սեղմորեն հպել մարմնին, ինչի արդյունքում հիվանդները նույնիսկ չեն զգում, որ գոտի են կրում և լուրջ բուժման ընթացքում են: Ըստ մասնագետի` շատ տղամարդիկ չեն էլ նկատում, թե ինչպես են ցավն ու այլ ախտանիշներն անցնում:
Թերմոբալանսային թերապիան բուժման անկախ, ինքնուրույն մեթոդ է, որը թույլ է տալիս օպտիմալ կերպով օգտագործել մարդու ներքին ռեսուրսները` իր իսկ հիվանդությունների բուժման նպատակով: Դրա սկզբունքը բնաբուժությունն է, որը մաքրում է օրգանները բորբոքումից և անպետք հյուսվածքներից` մազանոթների մակարդակով բարելավելով արյան շրջանառությունը:
Panorama.am -ը ներկայացնում է ոլորտը, իսկ մասնագիտական պատասխանատվությունը նյութի հերոսինն է:
21.06.2013 Կարդացեք նաև
ԵՊԲՀ խորհրդատու պրոֆեսորի պատվավոր կոչման այսօր Գիտական խորհրդի նիստում արժանացավ ևս երեք վաստակաշատ մասնագետ...
28.05.2025
Մանկական դիմածնոտային վիրաբուժության բնագավառում հազվադեպ են հանդիպում թքագեղձերի կիստոզ գոյացությունների հիվանդություններ ունեցող երեխաներ: «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի...
23.12.2020
Ցողունային բջիջներին և բջջային ամենատարբեր հիվանդությունների թերապիային նվիրված կլինիկական հետազոտությունների քանակը մշտապես աճում է: 2018 թ. այն աճել է...
26.12.2019
Իրաքում՝ Դիյալա նահանգում 25-ամյա կինը բնական ճանապարհով բեղմնավորված յոթնյակ է ունեցել՝ 6 աղջիկ եւ 1 տղա: Իրաքի պատմության մեջ սա յոթնյակի ծնունդի առաջին դեպքն է...
17.07.2019
Հանրապետության ողջ տարածքը սպասարկող շտապօգնության մեքենաների ավտոպարկն առաջիկայում հիմնովին կփոխվի չինական կողմից Հայաստանին դրամաշնորհի միջոցով տրամադրված 200 բարձրակարգ մեքենաներով` համաձայն...
16.08.2018
Արհեստական ցողունային բջիջների կիրառմամբ նոր հեղաշրջումային տեխնոլոգիան օգտագործվել է սրտամկանի վնասումով մարդկանց բուժման համար: Ինչն է կարևոր. այս բջիջները չեն բերում քաղցկեղի զարգացման ռիսկի մեծացման...
07.02.2017
University of Washington-ի հետազոտողներն ուսումնասիրում են անողնաշարավորներին, որոնք դասվում են աղիներով շնչողների կարգին: Նրանց ենթադրությամբ՝ այս էակների ռեգեներացիայի գործընթացն ըմբռնելը թույլ կտա...
02.12.2016
Շոտլանդիայի լաբորատորիաներից մեկում գիտնականները սկսել են ցողունային բջիջներ հավաքել մանկական կաթնատամներից: Հետագայում բջիջները կսառեցնեն, եւ դրանք կպահպանվեն երկար ժամանակ...
28.11.2016
A*STAR's Genome Institute of Singapore-ի (GIS) եւ Institute of Molecular and Cell Biology-ի (IMCB) սինգապուրցի գիտնականները կարողացել են մաշկի բջիջներից արյան եւ իմունային բջիջներ ստեղծել: Արհեստական բջիջները ներմուծվել են...
24.11.2016
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ