Իրադարձություններ Հայաստանում
Մանկական ինտենսիվ թերապիայի հիմնարար կուրսի ուսուցման երկօրյա դասընթաց Երևանում
Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ)` ԱՄՆ-ից ժամանած Ճգնաժամային բժշկության միության մասնագետների հետ համատեղ, Երևանում կազմակերպեց մանկական ինտենսիվ թերապիայի հիմնարար կուրսի ուսուցման երկօրյա դասընթաց:
Մեդ-Պրակտիկի հետ զրույցում ՀՕՖ-ի առողջապահական ծրագրերի պատասխանատու Համբարձում Սիմոնյանը նշեց, որ դասընթացը կազմակերպված է դասախոսությունների և խմբային պրակտիկ աշխատանքների համադրությամբ: Մասնակցել են 17 բժիշկներ՝ Երևանից, Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզերից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:
– Ներկայում մեծ ակտիվությամբ ընթանում են ՀՕՖ-ի շարունակական կրթության ծրագրերը: Այսօրվա հանդիպումը ևս շարունակական կրթության համատեքստում է: Նշեմ նաև, որ շարունակական կրթության ծրագրերին զուգընթաց, մասշտաբային ծրագիր ենք սկսել Տավուշի շրջանի Բերդ համայնքում, որը հիմնականում ուղղված է երեխաների շրջանում սնուցման բարելավմանը:
– Ինչպե՞ ս որոշվեց կազմակերպել նման դասընթաց հայ բժիշկների համար:
– 2013 թվականին առաջին անգամ մեր հայրենակից Էդուարդ Սեֆերյանի շնորհիվ առիթ ունեցանք տեղեկանալու հրաշալի մի խմբի մասին, որում ներառված են Միացյալ Նահանգների տարբեր կլինիկաներում աշխատող մանկական ինտենսիվ թերապիայի մի շարք մասնագետներ: Նրանք ստեղծել են միություն, և իրենց ծրագրերում ընդգրկել ժամանակ առ ժամանակ շրջագայելն ու տարբեր երկրներում երկօրյա բարձրակարգ, սերտիֆիկացված դասընթաց իրականացնելը: 2013-ին հրավիրեցինք խմբին՝ հեռահար նպատակ ունենալով մեր առաջատար մասնագետներին վերապատրաստել որպես դասընթացավարներ: Կարծում եմ՝ այսօր հասել ենք այդ նպատակին:
![]() |
![]() |
![]() |
– Այսօր նաև հայ դասընթացավարնե՞րն են մասնակցում:
– Այո՛: Կուրսը պահանջոււմ է սահմանափակում. մասնակիցների թիվը պետք է լինի ոչ ավելի, քան 22-24: Նախորդ կուրսի մեր վեց մասնակիցներն այս անգամ ընտրվեցին որպես դասընթացավարներ: Կարելի է ասել՝ արտերկրյա կոլեգաների ղեկավարությամբ այսօր նրանք են վարում կուրսը:
Մենք փորձում ենք մնայուն գիտելիք ստեղծել, վաղվա օրն ունենալու տեղացի բժիշկների այն խումբը, որը դասընթացներ կվարի Հայաստանում և արտերկրում:
![]() |
![]() |
![]() |
– Հայ մասնագետները հետաքրքրվա՞ ծ ենք դասընթացով:
– Բոլորիս հայտնի է, թե ինչ զբաղվածություն ունի վերակենդանացման բաժնի մասնագետը, բայց այսօր շատերը ժամանակ են գտել և մասնակցել դասընթացին:
ԱՄՆ-ից ժամանած դասընթացավար Էդուարդ Սեֆերյանը (Cedars-Sinai Hospital) Մեդ-Պրակտիկի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում տեսնում է մեծ պատրաստակամություն, լավ փորձ ու հնարավորություններ:
– Երկրորդ անգամ ենք Երևանում: Երկու տարի առաջ այստեղ էինք՝ իրականացնելու դասընթացավարների վերապատրաստում: Այն ժամանակ վերապատրատված մասնագետներն այսօր միացել են մեզ, և միասին ենք վարում դասընթացը: Վերապատրաստման հիմնական ուղղվածությունը ծանր վնասվածքներով երեխաներին ճիշտ բուժօգնություն ցուցաբերելն է:
Շատ կարևորում եմ, որ այս գիտելիքները տարածվեն նաև մարզերում: Ի սկզբանե նպատակադրված էր այս ամենը մնայուն դարձնելու ՝ ստեղծելոու դասընթացավարների խումբ, որն ինքնուրույն կարող է վերապատրաստումներ իրականացնել:
2013-ին վերապատրաստված մասնագետներից է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը, ով այս անգամ ամերիկացի մասնագետների խմբի հետ մասնակցում էր որպես դասընթացավար:
– ՀՕՖ-ի կողմից իրականացվող այս կրթական շարունակական ծրագիրը շատ կարևոր է և ողջունելի: Ինտենսիվ թերապիայի և անեսթեզիալոգիայի կուրս է, սկսվել է երկու տարի առաջ, երբ մենք՝ մի քանի բժիշկներ, առաջինը մասնակցեցինք:
Նպատակն այն էր, որ մենք՝ որպես վերապատրաստված մասնագետներ, դասավանդեինք մյուս բժիշկներին:
Զգալի առաջընթաց եմ տեսնում այսօր. և՛ Երևանում, և՛ Հայաստանի տարբեր մարզերում մոտեցումները նույնացվում են, դառնում համադրելի, մշակվում են արձանագրություններ:
![]() |
![]() |
![]() |
Դասընթացին մասնակցող բժիշկները մեզ հետ զրույցում ևս մեծապես կարևորեցին նմանատիպ հանդիպումները՝ որպես նոր գիտելիքների ձեռքբերման, փորձի փոխանակման լավ հնարավորություն:
Հրանուշ Ահարոնյան, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ռեանիմատոլոգ
– Շատ ուսուցողական ծրագիր է անգամ այն մասնագետների համար, ովքեր ունեն մեծ փորձ: Կարիք ունենք տարեցտարի ավելի թարմացնելու գիտելիքները. նման հանդիպումները նպաստում են դրան: Շատ հետաքրքիր անցավ հատկապես շնչական համակարգին վերաբերող քննարկումը, որի ընթացքում նոր մոտեցումներ բացահայտեցի, որոնք, միանշանակ, կիրառելի են նաև մեզ մոտ, միայն թե անհրաժեշտ են պարբերական վերապատրաստումներ, փորձի փոխանակում:
03.07.2015 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY732bnq' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ








