Իրադարձություններ Հայաստանում
4-ՐԴ ՀՄԲՀ. Սեկցիա. Հանրային առողջություն. Ալեքսանդր Բազարչյան, Շերոն Չիլինգարյան, Վարդուհի Պետրոսյան
Ալեքսանդր Բազարչյան
– Այն սեկցիան, որի համանախագահն էի` նվիրված էր հանրային առողջությանը: Ներկայացվեցին հինգ զեկույց: Հիմնական զեկույցները սփյուռքից ժամանած մեր հայրենակիցների կողմից էին: Նրանք քննարկեցին բժշկական հաստատություններին, բժշկական սխալներին և դոզավորման հիմնախնդիրներին, ինչպես նաև կանխարգելմանը վերաբերող խնդիրներ: Ներկայացվեցին նաև միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանում իրականացվող որոշ ծրագրեր, քննարկեցին հարցեր կապված միգրացիայի հետ:
– Նախ, այն, որ բժիշկները շփվեցին ու քննարկեցին զանազան հետաքրքիր թեմաներ, ինչպես նաև ծանոթացան հիմնախնդիրներին: Օրինակ՝ շատ հետաքրքիր թեմա կար` նվիրված թմրամոլության մեջ գերդոզավորմանը:
– Ի՞նչ տարբերություններ նկատեցինք մեր և արտերկրի բժշկության մեջ:
– Հիմնականում համակարգային տարբերություններ կային: Հետաքրքիր էր լսել ու համեմատել այդ տարբերությունները, գնահատական տալ:
Շերոն Չիլինգարյան
– Ի՞նչ հնարավորություն է տալիս համաժողովին մասնակցությունը:
– Մասնակցելով նման համաժողովների, հնարավորություն ես ստանում կիսվելու, նորություններ ձեռքբերելու: Օրինակ՝ այն հետազոտությունը, որ ես ներկայացրեցի Հայաստանում, գուցե այնքան էլ հետաքրքիր չլիներ ԱՄՆ-ում: Ինչո՞ւ ենք մենք անում հետազոտություններ, որովհետև մենք ուզում ենք մեր գիտելիքները հարստացնել և նորանոր տեղեկություններ ստանալ:
– Ինչի՞ մասին է Ձեր հետազոտությունը:
– Իմ հետազոտությունը նվիրված է ճանապարհային ապահովությանը, վնասվածքների կանխարգելմանը:
Վարդուհի Պետրոսյան
– Ձեր տպավորությունները, տիկին Պետրոսյան:
– Ես ներկայացնում եմ Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Հանրային առողջապահության ֆակուլտետի դեկանն եմ: Այսօր փորձել եմ համակարգել հանդիպումը: Նոր բան ինքս չեմ ներկայացրել, սակայն վաղը կկայանա սատելիտային սիմպոզիում՝ նվիրված հանրային առողջապահության խնդիրներին, որոնք առնչվում են վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններին, շրջակա միջավայրի աղտոտվածությանը:

– Ի՞նչ բացահայտեցիք Ձեզ համար:
– Այսօր շատ կարևոր հանրային առողջության հետ կապված խնդիրներ վերհանվեցին: Ես կշեշտադրեմ հատկապես վնասվածքների, երեխաների սակավարյունության, թերսնուցման հետ կապված խնդիրներըը, որոնք շատ կարևոր են Հայաստանում: Անդրադարձ կատարվեց նաև մտավոր առողջությանը: Դիտարկվեց թեմա՝ ցեղասպանությունը որպես մեծ հոգեկան տրավմա:
– Ոլորտում ի՞նչ հաջողություններ ունենք:
– Առաջընթաց կարող եմ համարել այն փաստը, որ ունենք բազմաթիվ հանրային առողջապահության մագիստրատուրայի շրջանավարտներ մեր համալսարանից, ովքեր աշխատում են տարբեր կազմակերպություններում, առողջապահության նախարարությունում, Ազգային ժողովում, միջազգային կազմակերպություններում ՝ որպես առողջապահության փորձագետներ: Նրանք մտածելակերպի փոփոխություն, նորություններ են բերում ոլորտ:
02.07.2015 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYJFlKRX' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
