Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Բժշկական համալսարանում բացվեց ռազմաբժշկական ֆակուլտետի թանգարանը
Այսօր Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետում տեղի ունեցավ թանգարանի բացման հանդսավոր արարողություն և միջոցառում, որին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ողջունելով ներկաներին մայիսյան գալիք եռատոնի կապակցությամբ՝ ԵՊԲՀ ռեկտորի ժ/պ Միքայել Նարիմանյանը շնորհակալություն հայտնեց Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններին՝ իրենց կատարած գործի և հաղթանակներով հպարտանալու բերկրանքը մեզ պարգևելու համար:
Պաշտպանության նախարարության և անձամբ իր անունից միջոցառման մասնակիցներին թանգարանի բացման և մայիսյան հաղթանակների առիթով շնորհավորեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «2015 թվականը մեզ համար լի էր իրադարձություններով, որոնք հիշողությունների խորհուրդ ունեն. մենք հիշում ենք մեր պատմությունը, մեր անցած ճանապարհը, այն դառնությունները, որ կրել ենք մեր պատմության ընթացքում, բայց հիշում ենք նաև մեր հաղթանակները և Հայրենական մեծ պատերազմում, և Արցախյան ազատամարտում: Իսկ հիշողությունների ամրագրման գործում թանգարանի բացումը ամենակարևոր միջոցառումներից մեկն է», - նշեց Սեյրան Օհանյանը: Նա ընդգծեց հայ բժիշկների, հատկապես՝ ռազմական բժիշկների ներդրումը այդ հաղթանակներում, քանի որ վերջիններս կանգնած են եղել հայկական Զինված ուժերի կազմավորման ակունքներում՝ կարևորելով նրանց դերը հայ զինվորի, հայոց սպայի առողջության պահպանման գործում ոչ միայն պատերազմական իրավիճակում, այլև խաղաղ պայմաններում:
![]() |
|
|
Ողջույնի խոսքից հետո պաշտպանության նախարարը մեդալներով և արժեքավոր նվերներով պարգևատրեց Երևանի պետական բժշկական համալսարանի մի քանի աշխատակիցների և կուրսանտների, որից հետո շրջեց նորաբաց թանգարանում:
08.05.2015 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY6Ylrtf' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


