Իրադարձություններ Հայաստանում
«Զարկերակային գերճնշման վարման արդիական խնդիրներ` ըստ ժամանակակից միջազգային ուղեցույցների» «Գեդեոն Ռիխտեր» ընկերության սեմինարը
Գեդեոն Ռիխտեր ընկերությունը փետրվարի 28-ին, մարտի 6-ին, 13-ին և 19-ին Էրեբունի Պլազա բիզնես կենտրոնի փոքր դահլիճում կազմակերպեց սեմինար-քննարկումներ զարկերակային գերճնշման վարման և բուժման նոր մոտեցումների վերաբերյալ:
Այս սեմինարները նախորդներից առանձնացան իրենց ձևաչափով: Մեծ դահլիճներում բազմաքանակ լսարանով ուղեկցվող կոնֆերանսների փոխարեն այս անգամ շեշտը դրվել էր լսարանի և բանախոսի ինտերակտիվ շփման վրա:
Քննարկվող հարցերը հատկապես պրակտիկ բնույթ ունեին: Սեմինարների մանրամասների մասին խոսեցինք «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության ներկայացուցիչ Լուսինե Բլուրցյանի հետ:
– Լուսինե, ներկայացրեք, խնդրե՛մ, սեմինարների կառուցվածքը, որ՞ն էր առանցքային թեման:
– Սեմինարները նվիրված էին զարկերակային գերճնշման վարման ժամանակակից մոտեցումներին: Սեմինարների առաջին մասում Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբան բ.գ.թ. Հովհաննես Կժդրյանը ներկայացնում էր զարկերակային գերճնշման վարումն ըստ 3 տարբեր միջազգային ուղեցույցների (ԱՄՆ JNC-8, Եվրոպական Հիպերտոնիայի Միության ESH/ESC -2013, Բրիտանական ուղեցույց BHS -2011): Ընթանում էր կլինիկական դեպքերի ակտիվ քննարկում: 2-րդ զեկույցը ներկայացնում էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի էպիլեպտոլոգիայի հանրապետական կենտրոնի ղեկավար Տատյանա Ստեփանյանը, որտեղ շոշափվում էր զարկերակային գերճնշման հետևանքներին վերաբերող թեման: Քննարկել ենք նյադաբանական մի շարք խնդիրներ, որոնց առաջացմանը նպաստում է հենց զարկերակային գերճնշումը: Սեմինարների վերջում Գեդեոն Ռիխտեր ընկերության մենեջեր Սուսաննա Հովհաննիսյանը ներկայացնում էր այն դեղամիջոցների փաթեթը, որն առաջարկում է «Գեդեոն Ռիխտեր» ընկերությունը զարկերակային գերճնշման ժամանակ:
![]() |
![]() |
| 28-ը թետրվարի 2014 թ. | |
– Ո՞ր դեղամիջոցների մասին է խոսքը:
– 2014 թ. հրապարակած ամերիկյան ուղեցույցներում ԱՊՖ պաշարիչներից ներգրավված են լիզինոպրիլ, էնալապրիլ և կապտոպրիլ դեղամիջոցները: Այդ իսկ պատճառով մեր ընկերությունը հրատապ համարեց ներկայացնել «Դիրոտոնը», որն արդեն 20 տարի է, ինչ արդյունավետորեն կիրառվում է հայաստանյան շուկայում, և սարտաններից՝ «Նորտիվանը»:
![]() |
![]() |
![]() |
| 6-ը մարտի 2014 թ. | ||
Հիպերտոնիան այն հիվանդությունն է, որի ժամանակ մոնոթերապիան միշտ չէ, որ լինում է արդյունավետ, ուստի առաջանում է համալիր մոտեցման անհրաժեշտություն: Հակահիպերտենզիվ համակցված դեղամիջոցներից Գեդեոն Ռիխտերն առաջարկում է «Էկվատորը»` լիզինոպրիլ + ամլոդիպին: Ամլոդիպին դեղամիջոցը մեր ընկերությունը ներկայացնում է նաև առանձին` «Նորմոդիպին» անվանմամբ:
Զրուցեցինք սեմինարի բանախոս Թիվ 1 համալսարանական կլինիկայի սրտաբան բ.գ.թ. Հովհաննես Կժդրյանի հետ:
– Ի՞նչ զեկույց եք ներկայացրել:
– Աշխատել ենք առաջնային օղակի բժիշկների հետ: Թվում է, թե ամեն ինչ պարզ է, վաղուց հայտնի, բայց անկյունաքարային շատ հարցեր դեռևս պարզաբանման կարիք ունեն: Լուսաբանվել են հատկապես պրակտիկ հարցեր, խնդիրներ` կապված այս հիվանդության ախտորոշման, ռիսկի գնահատման, դեղորայքների ռացիոնալ զուգակցման հետ: Վերջին ուղեցույցներով առավել հստակեցվել են, ասեմ ավելին, որոշ դեպքերում ավելի մեղմացվել են զարկերակային ճնշման թիրախային թվերը` թե որ դեպքում, ինչքանով է պետք իջեցնել այն: Մասնավորապես, եվրոպական ուղեցույցների կողմից առաջարկվող՝ «ինչքան ցածր, այքան լավ», մոտեցման դիրքերը թուլացել են: Քննարկման թեմա էր նաև զարկերակային գերճնշման վարման առանձնահատկությունները կոնկրետ խմբերում` տարեցներ, դիաբետիկներ, հղիներ, իշեմիկ հիվանդություններով տառապող հիվանդներ և այլն:
![]() |
![]() |
![]() |
| 13-ը մարտի 2014 թ. | ||
– Ինչպես նշեցիք, սեմինարներն ավելի պրակտիկ բնույթ ունեին…
– Նախ, ինչու՞ ուղեցույցներ: Օգտվելով ընձեռնված հնարավորությունից կցանկանայի իմ մտահոգությունը հայտնել ուղեցույցների երբեմն ոչ ճիշտ մեկնաբանման վերաբերյալ: Ուղեցույցները գրվում են ապացուցողական հետազոտությունների հիման վրա: Մենք` պրակտիկ բժիշկներս, բառացիորեն «խեղդվում» ենք տեղեկատվության առատությունից: Ողեցույցները չեն պարտադրում, օգնում են ուղի գտնել տեղեկատվության «ջունգլիներում»: Կրկնակի սխալ է այն պատկերացումը, թե ուղեցույցային մտածողությունը «կաղապարային» է: Մտածելն արգելված չէ, բայց չէ՞ որ սխալվել կարող են բոլորը՝ անկախ սեփական փորձից և պաշտոնական դիրքից: Մեծ խնդիր է գիտական և պրակտիկ բժշկության միջև անջրպետը: Ըստ էության, կան գիտական հետազոտություններ, ապացուցողական տվյալներ, սակայն իրականում արդեն ապացուցված բուժման շատ եղանակներ և հիվանդության վարման մոտեցումներ կլինիկական պրակտիկ կիրառում այդպես էլ չեն ստանում: Սա ճեղքվածք է իմացության և կիրառության միջև: Փորձում ենք պարզաբանել առաջ եկած նման ճեղքվածքի պատճառները:
![]() |
![]() |
![]() |
|
| 13-ը մարտի 2014 թ. | |||
– Ո՞րն է պատճառներից գլխավորը:
– Երբեմն միջազգային ինչ-որ փորձ, ցուցում, արձանագրություն փորձում են արհեստականորեն ներդնել տեղական առողջապահական համակարգում: Յուրաքանչյուր երկրի առոջապահական համակարգ ունի սեփական իրական ռեսուրսներ և հնարավորություններ: Ընդհանուր մոտեցումներից զատ` չենք կարող հաշվի չառնել, որ հատկապես զարգացող երկրներում առողջապահական համակարգն ունի սահմանափակ հնարավորություններ: Սակայն, մյուս կողմից՝ ըստ հայտնի կատակային ասացվածքի՝ «հեծանիվ հնարելու կարիք նույնպես չկա, դա վաղուց արված է»: Ապացուցողական հետազոտություններն արդեն կան և պարբերաբար կատարվում են: Անհրաժեշտ է վերցնել այն արձանագրերը, ուղեցույցները, փորձը, որոնք հնարավոր է կիրառել մեր աշխատանքային, իրական կլինիկական պրակտիկայում: Ասեմ ավելին. նույնիսկ զարկերակային գերճնշման երեք միջազգային վարման ուղեցույցներում (ԱՄՆ JNC-8, Եվրոպական Հիպերտոնիայի Միության ESH/ESC -2013, Բրիտանական ուղեցույց BHS -2011 ) հակասություններ կան:
![]() |
![]() |
![]() |
| 19-ը մարտի 2014 թ. | ||
– Հակահիպերտենզիվ ի՞նչ նոր միջոցներ կան:
– Եթե անկեղծ լինեմ, նոր դեղորայք այս ոլորտում չի հայտնվում: Այստեղ խոսքը կարող է գնալ եղած դեղամիջոցների զուգակցման ավելի ռացիոնալ տարբերակների մասին: Նորությունները վերաբերվում են միջամտաբանական սրտաբանությանը՝ ռենալ դեներվացիա ռեզիստենտ հիպերտենզիայի ժամանակ: Իմ զեկույցների մեջ նշել եմ նաև միջամտությունների դեպքում մոտեցումների մասին, որոնք, ցավոք, զարգացող երկրների առողջապահական համակարգերի համար, ինչպես մեր երկիրն է, համընդհանուր (գոնե այս պահին) հասանելի չեն:
Մեր հաջորդ զրուցակիցը «Էրեբունի» բժշկական կենտրոնի էպիլեպտոլոգիայի հանրապետական կենտրոնի ղեկավար Տատյանա Ստեփանյանն է:
![]() |
![]() |
![]() |
| 19-ը մարտի 2014 թ. | ||
– Հակիրճ ներկայացրեք, խնդրե՛մ, ձեր զեկույցների և դրանց կարևորության մասին՝ առաջին հերթին, լսարանի համար:
– Շատ կարևոր է, երբ լսարանում առաջին օղակի բժիշկներն են, որովհետև նրանք են առաջինը հանդիպում հիվանդին և ուղղորդում հետագա անելիքները: Զեկույցներում անդրադարձել եմ նաև նյարդաբանական խնդիրներին, որոնք առաջանում են զարկերակային գերճնշման արդյունքում: Անհետաձգելի դեպքերի մասին եմ խոսել, թե երբ է պետք հիվանդին անմիջապես հիվանդանոց տեղափոխել: Հաճախ է պատահում, երբ հիվանդի զարկերակային ճնշման անգամ շատ բարձր լինելու պարագայում հիվանդանոց տեղափոխելու, անհետաձգելի միջամտության կարիք չի լինում: Նման դեպքերում օգնություն ցուցաբերելու համար ո՛չ միայն մի քանի ժամ, այլ մի քանի օր ունենք: Քննարկել ենք զարկերակային գերճնշման քրոնիկ տարբերակը, երբ փոխվում է հիվանդի դատողությունը, հիշողությունը, որոնց հիմնական պատճառը ժամանակին բուժման չդիմելն է: Խնդիր է նաև այն, որ մեր հանրապետությունում շատ սուղ է ներերակային դեղամիջոցների ցանկը, որոնք անհրաժեշտ են զարկերակային գերբարձր ճնշում ունեցող հիվանդներին: Խոսել ենք զարկերակային ճնշման պատճառով զարգացող ինսուլտի մասին, որի դեպքում օգնություն ցույց տալուց չպետք է մոռանալ, որ զարկերակային ճնշումն անմիջապես ու կտրուկ իջեցնելը հակացուցված է, քանի որ այս դեպքում՝ցածր ճնշման պայմաններում, ուղեղը կորցնում է բավարար քանակով արյուն ու թթվածին ստանալու հնարավորությունը:
– Ինչպե՞ս խուսափել զարկերակային բարձր ճնշումից և դրանից բխող բարդություններից:
– Խնդիրն այն է, որ շատ հաճախ հիվանդները տարիներ շարունակ զարկերակային գերճնշումով տառապում են և բուժման չեն դիմում, լինում են նաև դեպքեր, երբ հիվանդները չեն էլ իմանում, որ այդպիսի խնդիր ունեն: Այստեղ կան հարցեր, որ համաշխարհային բժշկությունը դեռ վերջնական լուծում չի տվել` ինչպես իջեցնել ճնշումը, ինչքան իջեցնել, ինչքան ժամանակ հետո և այլն…
Զարկերակային գերճնշման բուժումը նախնական փուլում կկանխարգելի հետագա բարդությունները և հիշատակված անպատասխան հարցերի առաջացումը: Ավելի արդյունավետ է կանխել հիվանդությունը, քան հետագայում զբաղվել դրա բուժմամբ: Դեղամիջոցների մի ամբողջ ցանկ կա, որոնք կարող են օգնել զարկերակային ճնշումը նորմային հասցնելու գործընթացին: Մարդիկ պետք է իմանան ճնշման նորմայի սահմանները և հասկանան, որ եթե անգամ զարկերակային գերճնշումը չի արտահայտվում գլխացավով, գլխապտույտով, միևնույն է, խնդիրը շտկման կարիք ունի:
24.03.2014 -
6-ը մարտի 2014 թ.
-
6-ը մարտի 2014 թ.
-
6-ը մարտի 2014 թ.
-
6-ը մարտի 2014 թ.
-
6-ը մարտի 2014 թ.
-
6-ը մարտի 2014 թ.
-
6-ը մարտի 2014 թ.
-
6-ը մարտի 2014 թ.
-
6-ը մարտի 2014 թ.
-
6-ը մարտի 2014 թ.
-
13-ը մարտի 2014 թ.
-
13-ը մարտի 2014 թ.
-
13-ը մարտի 2014 թ.
-
13-ը մարտի 2014 թ.
-
13-ը մարտի 2014 թ.
-
13-ը մարտի 2014 թ.
-
13-ը մարտի 2014 թ.
-
13-ը մարտի 2014 թ.
-
13-ը մարտի 2014 թ.
-
13-ը մարտի 2014 թ.
-
13-ը մարտի 2014 թ.
-
13-ը մարտի 2014 թ.
-
13-ը մարտի 2014 թ.
-
13-ը մարտի 2014 թ.
-
13-ը մարտի 2014 թ.
-
19-ը մարտի 2014 թ
-
19-ը մարտի 2014 թ
-
19-ը մարտի 2014 թ
-
19-ը մարտի 2014 թ
-
19-ը մարտի 2014 թ
-
19-ը մարտի 2014 թ
Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYQh1oP3' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

















