Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ-ում կայացավ բժշկական գենետիկայի դասավանդման նոր մոտեցումների և խնդիրների մասին գիտաժողովը
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կայացավ «Բժշկական գենետիկայի դասավանդման զարգացումը և հետբուհական կրթական ծրագրերի ստեղծումը եվրոպական չափանիշներով» խորագրով գիտաժողովը:
Գիտաժողովի նպատակն էր Հայաստանում գենետիկայի զարգացումը: Գիտաժողովին մասնակցեցին նաև հեղինակավոր մասնագետներ արտասահմանից` Իսրայելից, ՄԵծ Բրիտանիայից, Չեխիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Իտալիայից և Բելգիայից:
Հաշվի առնելով բժշկական ոլորտում գենետիկայի կարևորությունը, 2009-ին ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում ստեղծվեց բժշկական գենետիկայի ամբիոնը, որը 2011-ին տեղափոխվեց և ընդլայնված աշխատակազմով այժմ գործում է ԵՊԲՀ-ում։ Բժշկական գենետիկայի ամբիոնի դասավանդման և գիտակրթական ծրագրերի հիմքում դրված են Եվրոպական խորհրդի կողմից մշակված համաեվրոպական կրթական և մասնագետների վերապատրաստման ծրագրերը` նախատեսված բարձր կուրսերի բոլոր ուսանողների համար:
Մեր զրուցակիցը ԵՊԲՀ Բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, կ.գ.դ. պրոֆեսոր Թամարա Սարգսյանն է:
– Տիկին Սարգսյան, ի՞նչ նպատակ ունի այս գիտաժողովը:
– Այստեղ են հավաքվել լավագույն մասնագետները եվրոպական երկրներից: Նպատակը փորձի փոխանակումն է, որը բխում է թե՛ բժշկի, թե՛ հիվանդի շահերից: Գենետիկայի բնագավառում ավելի ժամանակակից մոտեցումներ ցուցաբերելու համար պարզապես անհրաժեշտ է արտասահմանյան փորձի ուսումնասիրությունը: Նպատակ ունենք կրթական համակարգը վերամշակել նաև բժիշկների համար, ընդ որում՝, բոլոր մասնագիտությունների: Գենետիկայի մասին գիտելիքները զգալի արդյունք կտան յուրաքանչյուր բնագավառում: Շատ ուրախ եմ, որ բժշկական համալսարանը նպաստում է Հայաստանում բժշկական գենետիկայի զարգացմանը: Այս մասշտաբի միջոցառման ամբողջ կազմակերպչական, գաղափարական պատասխանատվությունը մեր ամբիոնի վրա է դրված, և դա շատ պարտվաբեր է մեր համալսարանի համար:
Մեր հաջորդ զրուցակիցն է ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնի ասիստենտ, «MEGDAN» ծրագրի ղեկավար Դավիթ Բաբիկյանը:
– Ներկայացրեք, խնդրե՛մ, «MEDGEN» ծրագիրը և ծրագրի շրջանակներում սպասվող աշխատանքները:
– Ծրագիրը միտված է Հայաստանում և Իսրայելում բժիշկ-գենետիկների ռեզիդենտական վերապատրաստման և բժիշկ-գենետիկների խորհրդատուների պատրաստման: Երկու մասնագիտություններ, որոնք պահանջված են մեր երկրում: Եվրոպական միության «Տեմպուս» կրթական եռամյա ծրագրի ավարտին ակնկալում ենք ունենալ առաջին ուսանողների խումբը: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից և նրա իսկ աջակցությամբ համագործակցելու ենք եվրոպական տարբեր համալսարաններից մեր վեց գործընկերների հետ` ովքեր աջակցելու են թե՛ մանագետների վերապատրաստման, թե՛ ակրեդիտացիայի հարցում: Հուսով ենք համագործակցությունը շարունակական կլինի:
– Դասախոսությունից կարելի էր ենթադրել, որ բժիշկ-գենետիկ, որպես այդպիսին, մասնագիտություն չի եղել մինչև 2011թ:
– Այո, գենետիկան` որպես առարկա, ուսումնական ծրագիր է մտել 2010թ., իսկ 2011-ից այն դասավանդվում է բոլոր ուսանողներին, ովքեր անցնում են ընդամենը մեկ շաբաթյա կուրս: Սակայն մեր նպատակը մասնագետների` բժիշկ-գենետիկների ստեղծումն է:
20.02.2014 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY1IKG1R' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
