Իրադարձություններ Հայաստանում
ՄԵԴԱ ընկերության թեմատիկ գիտաժողովը. «Գլխուղեղի արյան շրջանառության սուր և քրոնիկ անբավարարության ախտաբանությունը և բուժումը»
«ՄԵԴԱ Ֆարմասյութիքալզ Սուիզերլենդ» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը նոյեմբերի 1-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կազմակերպել էր «Գլխուղեղի արյան շրջանառության սուր և քրոնիկ անբավարարության ախտաբանությունը և բուժումը» թեմատիկ գիտաժողովը:
Գիտաժղովի հյուրն ու գլխավոր բանախոսը ՌՊԲՀ Ն.Ի. Պիրոգովի անվան նյարդաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր Ելենա Չուկանովան էր: Բանախոսի հետ զրուցեցինք բարձրացվող խնդրի հրատապության և անհրաժեշտ լուծումների մասին:
– Ի՞նչ եք ներկայացրել լսարանին. Ձեր թեմայի հրատապության մասին, խնդրե՛մ:
– Ես խոսեցի ամբողջ մարդկության համար մեծ խնդիր դարձած կաթվածի (ինսուլտի), մահացությունների զգալի հատվածի պատճառը դարձած շաքարային դիաբետի մասին: Շաքարային դիաբետը կտրուկ նվազեցնում է մարդու կյանքի որակը և խլում անգամ շատ երիտասարդ կյանքեր: Ամբողջ աշխարհում սա առողջապահական մեծ խնդիր է, և դրանից անմասն չէ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Հայաստանը:
– Բուժման կամ վարման ի՞նչ նոր մեթոդներ են կիրառվում ամբողջ աշխարհում:
– Ոչ այնքան նոր մեթոդ, որքան՝ նոր մոտեցում: Այժմ խորհուրդ է տրվում հաճախ հետազոտվել էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի մեթոդով: Եթե ընտանիքում արդեն կան շաքարային դիաբետով, ճարպակալումով տառապողներ, պետք է հետազոտություններ կատարել մինչև ախտանիշների ի հայտ գալը: Վերջին գիտական կոնֆերանսներում բանախոսներն իրենց ելույթներում անդրարարձել հետազոտությունների, որոնց միջոցով ապացուցվել է, որ եթե դիաբետիկ պոլինեյրոպաթիան գենետիկորեն հիմնավորված հիվանդություն է, ապա այն կարող է զարգանալ անգամ նախքան առաջին կլինիկական ախտանիշների ի հայտ գալը: Ընդհանուր պրակտիկան ցույց է տալիս, որ դիաբետ ունեցող հիվանդի առաջին այցը բժշկին այնքան ուշացած է լինում, որ արդեն առկա են լինում սրտանոթային համակարգի ախտաբանություն և դիաբետիկ պոլինեյրոպաթիա: Որպեսզի ավելի հեշտ և հնարավոր լինի բուժումը, պետք է որքան հնարավոր է շուտ ախտորոշել հիվանդությունը, իսկ դրա համար անհրաժեշտ են կանխարգելիչ հետազոտություններ: Բոլոր նրանք, ովքեր ռիսկային խմբում են, պետք է հաճախ ստուգեն գլյուկոզայի մակարդակը:
![]() |
![]() |
![]() |
– Ի՞նչ վիճակագրություն կա` կապված կաթվածի հետ:
– Մոսկվայում այժմ ավելի շատ են այն հիվանդները, ովքեր հիվանդանոց են տեղափոխվում ուղեղի, քան միոկարդի կաթվածի հետևանքով, իսկ արդյունքում ձեռք բերած հաշմանադմությունը չափազանց բարձր տոկոս է կազմում:
– Որո՞նք են ռիսկի գործոնները:
– Զարկերակային ճնշումը, մետաբոլիկ համախտանիշի զարգացումը, ալկոհոլի չարաշահումը, ծխախոտը, սրտի ռիթմի խանգարումը, սրտային անբավարարության ձևավորումը: Պետք է առողջ ապրելակերպին ապավինել: Ապրե՛ք, սնվե՛ք առողջ և մի՛ նյարդայնացեք:
Մեր հաջորդ զրուցակիցն է ԵՊԲՀ նյարդաբանության ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանը:
– Ինչպե՞ս եք գնահատում նմանատիպ կոնֆերանսների կարևորությունը, ի՞նչ նկատառումներ կան:
– Այսպիսի կոնֆերանսներ պետք է հաճախ կազմակերպվեն և ո՛չ միայն դեղագործական ընկերությունների, այլ ասոցիացիաների կողմից: Ցավոք, ասոցիացիաներն այնքան չեն «հասունացել», որպեսզի համատեղ նիստեր կազմակերպեն: Մեզ մոտ Հայաստանում այնքան քիչ է այդ փորձառությունը, որ յուրաքանչյուր կազմակերպվող կոնֆերանս, սեմինար, պետք է շատ բարձր գնահատել: Այսօր բժշկագիտությունն այնքան արագ է զարգանում, այնքան նոր տեղեկատվություն է պտտվում մեր շուրջը, որ մարդիկ պարզապես չեն հասցնում տիրապետել դրան, իսկ նման կոնֆերանսները հնարավորություն են տալիս նաև մասնագիտական նոր կապեր հաստատել:
![]() |
![]() |
![]() |
– Ինչո՞վ են կարևորվում միջդիսցիպլինար կոնֆերանսները, ի՞նչ են ստանում մասնագետները:
– Այսօր ներկա են նյարդաբաններ, էնդոկրինոլոգներ, ընտանեկան բժիշկներ: Սա բավականին լավ տարբերակ է, երբ փորձառու մի մասնագետ հրամցնում է իր փորձը մի ամբողջ լսարանի: Կան հստակ խնդիրներ, որոնք գտնվում են մի քանի մասնագիտությունների եզրին, ինչպես, օրինակ, դիաբետիկ պոլինեյրոպաթիկ ցավային համախտանիշը: Շատ հաճախ նյարդաբանն, առաջին անգամ զննելով հիվանդին, ախտորոշում է դիաբետ: Երբեմն ներզատաբանները (էնդոկրինոլոգ), հիվանդին ախտորոշելիս բախվում են զուտ զուտ նյարդաբանական խնդրի: Այսինքն, մենք՝ նյարդաբաններս և ներզատաբանները, պետք է համագործակցենք միմյանց հետ՝ իշահ հիվանդի: Եթե ես սկսեմ բուժել դիաբետիկ պոլինեյրոպաթիան՝ առանց համագորածկցելու ներզատաբանի հետ, ով պետք է իջեցնի շաքարի ցուցանիշը, կայունացնի էնդոկրին համակարգի ֆունկցիան, իմ բուժումն արդյունավետ չի լինի: Հիվանդը ամբողջական բուժում չի ստանա նաև հակառակ պարագայում:
Կոնֆերանսը կազմակերպել էր «ՄԵԴԱ Ֆարմասյութիքալզ Սուիզերլենդ» դեղագործական ընկերությունը: Ընկերության Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Հրանտ Ավդալյանի հետ զրուցեցինք «Մեդա» դեղագործական ընկերության գործառույթների և առաջարկների մասին:
– Պարոն Ավդալյան, ներկայացրեք, խնդրե՛մ, «ՄԵԴԱ Ֆարմասյութիքալզ Սուիզերլենդ» ընկերությունը:
– «Մեդա» ընկերությունը շվեդական խոշոր կազմակերպություն է, որը տարբեր երկրներում ունի իր գործարանները ու ներկայացուցչությունները: Այն լայնամասշտաբ գործունեություն է ծավալում բժշկության գրեթե բոլոր բնագավառներում: Հայաստանի ներկայացուցչությունը կցված է Շվեյցարական ներկայացուցչությանը:
– Բժշկության ո՞ր ուղություններն են ձեր նշանառության տակ:
– Հիմնական ուղությունները, որոնցով ՄԵԴԱ-ն զբաղվում է Հայաստանում, նյարդաբանությունն է, թերապիան, ներզատաբանությունը (էնդոկրինոլոգիա), մանկաբուժությունը և ստոմատոլոգիան: Սակայն ընկերությունը երբեք տեղում չի դոփում, մենք շարունակում ենք զարգանալ և շուտով մեր առաջարկները կունենանք նաև մյուս ոլորտներում:
– Ինչո՞վ է տարբերվում ՄԵԴԱ-ն շուկայում գործող այլ ընկերություններից:
– Շատ ընկերություններ արտադրում են ջեներիկ դեղամիջոցներ, մեր ընկերությունն արտադրում է միայն բրենդային դեղամիջոցներ: Դեղաբազայի միջոցների մեծ մասը 50-60 տարի է, ինչ օգտագործվում է ամբողջ աշխարհում, և նրանց ցուցումները ոչ միայն չեն պակասում, այլև տարեց տարի ընդլայնվում են:
![]() |
![]() |
![]() |
– Յուրաքանչյուր ընկերություն շուկայում բերում է նոր խոսք: Ո՞րն է ձեր ընկերության նորարարությունը բժշկության ասպարեզում:
– Ընկերությունն ունի խիստ հակում դեպի նորարարական տեխնոլոգիաները: Արդեն 2-րդ տարի է, ինչ շուկայում ներկայացնում ենք «Ալդարա» դեղամիջոցը, որը մաշկի քաղցկեղի յուրահատուկ բուժում է ապահովում: Մինչ այդ մաշկի քացկեղը բուժվում էր ռադիկալ միջոցներով, իսկ մեր առաջարկը քսուկի տեսքով է և արդյունավետությունն արդեն ապացուցված է:
– Ի՞նչ է առաջարկում ընկերությունը գլխուղեղի արյան շրջանառության սուր և քրոնիկ անբավարարության ժամանակ:
– Մոտ 60 տարի ամբողջ աշխարհում իր արդյունավետությունն ապացուցած դեղամիջոց է «Սոլկոսերիլը», որն արդեն 20 տարի է, ինչ լայնորեն կիրառվում է նաև մեր բժիշկների կողմից: Իսկ «Տիոկտացիդ» դեղամիջոցի դերն ու նշանակությունը այս ասպարեզում աներկբա ընդունվել են մեր մասնագետները:
– Ո՞րն է այսօրվա գիտաժողովի նպատակը:
– Այսպիսի կոնֆերանսները բոլորիս համար թե՛ ցանկալի, թե՛ հաճելի, և թե՛ պարտադիր են: Այսօր կլուսաբանվեն նոր մոտեցումներ, կհնչեն գլխուղեղի արյան շրջանառության սուր և քրոնիկ անբավարարության բուժման ռազմավարության կազմակերպմանը վերաբերվող նոր առաջարկներ: Այս խնդրի լուծումը մինչև օրս միանշանակ չէ և անընդհատ զարգացում է պահանջում: Այսօրվա բանախոսները կօգնեն մեր բժիշկներին այս խնդրի լուծման և կողմնորոշման հարցում:
![]() |
|
«ՄԵԴԱ Ֆարմասյութիքալզ Սուիզերլենդ» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչություն
|
05.11.2013 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYg7bAcS' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ



























