Իրադարձություններ Հայաստանում
Կայացավ «Քունք-ստործնոտային հոդերի բուժման արթրոսկոպիկ եղանակները» թեմայով սեմինարը
Սեպտեմբերի 25-ից 27-ը Իսպանիայի դիմա-ծնոտային վիրաբուժության ազգային կոմիտեի փոխնախագահ Ռաֆայել Մարտին-Գրանիցոն Հայաստանում անցկացրեց 2-օրյա գիտագործնական սեմինար` «Քունք-ստործնոտային հոդերի բուժման արթրոսկոպիկ եղանակները» թեմայով:
Սեմինարը կազմակերպել էր «Դիմա-ծնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիան»: Ասոցիացիայի նախագահ Գրիգոր Էմիլի Խաչատրյանը մեզ հետ զրույցում խոսեց սեմինարի կարևորության և քննարկվող թեմայի մասին:
– Պարոն Խաչատրյան, մանրամասնեք, խնդրեմ, սեմինարի թեման:
– «Դիմա-ծնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիա»-ն անցկացրեց իր հերթական սեմինարը, որը նվիրված է դիմածնոտային վիրաբուժության մեջ արթրոսկոպիկ վիրահատություններին: Բժշկության գրեթե բոլոր բնագավառներում արթրոսկոպիան արդեն գրավել է իր տեղը: Դիմածնոտային վիրաբուժության մեջ այն նույնպես շատ կարևոր տեղ ունի, քանի որ թույլ է տալիս առանց որևէ կտրվածքների վիրահատություններ իրականացնել:
– Կարո՞ղ եք նշել, թե ինչպիսի տարածվածություն ունեն քունք-ստործնոտային հոդի հիվանդությունները Հայաստանում:
– Վիճակագրական տվյալներ չունեմ, քանի որ այս հիվանդությունը կարծես մի փոքր անտեսված լինի, չկան լուրջ ուսումնասիրություններ: Կարծում եմ` այսուհետ մենք ավելի լուրջ կսկենք վերաբերվել այս հիվանդությանը, և որոշ վիճակագրական տվյալներ կհավաքագրվեն:
– Իսկ բժշկական ինչպիսի՞ միջամտություններ են եղել նախքան արթրոսկոպիկ եղանակի կիրառումը:
– Շատ դեպքերում կիրառվում էին օրթոդոնտիկ սարքեր, ֆիզիոթերապիա և այլն: Սակայն այս միջոցները երբեք չեն ունեցել այնպիսի արդյունավետություն, ինչպիսին արթրոսկոպիկ եղանակն է:
![]() |
![]() |
![]() |
– Ինչպե՞ս են արտահայտվում քունք-ստործնոտային հոդերի հիվանդությունները, ի՞նչ բարդություններ կարող են լինել:
– Քունք-ստործնոտային հոդերի խանգարումներն արտահայտվում են ծամողական ակտի ժամանակ հոդի շրջանում ցավերով և տարբեր տեսակի ձայներով, գլխացավերով և բերանի բացման սահմանափակումով:
– Ի՞նչ կտա գիտագործնական սեմինարը բժշկին: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:
– Սեմինարին ներկա էին թե´ պրոֆեսորներ, թե´ ուսանողներ, թե´ գործող բժիշկներ, թե´ պրակտիկանտներ: Այս սեմինարով ցանկացանք թեմայի շուրջ ավելի մեծ հետաքրքրություն ստեղծել:
Մեր հաջորդ զրուցակիցը սեմինարի բանախոս, Իսպանիայի դիմա-ծնոտային վիրաբուժության ազգային կոմիտեի փոխնախագահ Ռաֆայել Մարտին-Գրանիցոն է:
– Բժիշկ Գրանիցո, ողջունում եմ Ձեր գալուստը մեր երկիր: Ներկայացրեք, խնդրեմ, Ձեր այցի նպատակը, խնդրի հրատապությունը:
– Շնորհակալ եմ: Այսօր խոսել ենք աշխարհում շատ տարածված խնդրի` քունք-ստործնոտային հոդի հիվանդությունների մասին: Աշխարհում բնակչության մոտ 40%-ն ունի այս խնդիրը: Ի դեպ, հիվանդությունը 95% դեպքերում հանդիպում է կանանց մոտ և միայն 5%-ը՝ տղամարդկանց:
– Հատկապես ո՞ր խնդրի մասին է խոսքը:
– Բրուկսիզմն իրավիճակ է, երբ քնելիս ատամներն ուժեղ սեղմվում են իրար: Այս երևույթը հիմնականում հանդիպում է սթրեսային վիճակում, իսկ այդպիսի իրավիճակում շատ հաճախ հենց կանայք են:
![]() |
![]() |
![]() |
– Ի՞նչ հնարավորություներ են տալիս արթրոսկոպիկ սարքավորումները:
– Արթրոսկոպիկ սարքավորումները թույլ են տալիս առանց կտրվածքի կատարել քունք-ստործնոտային հոդի վիրահատություններ: Ես օգնելու եմ հայ մասնագետներին ծանոթանալ և խորը գիտելիքներ ստանալ արթրոսկոպիկ վիրահատությունների մասին: Առաջին մի քանի վիրահատությունները կանցկացնենք միասին, իսկ դրանից հետո, հուսով եմ, Հայաստանում կձևավորրվի վիրաբուժության այս նոր ճյուղը:
Սեմինարի մի քանի մանրամասների մասին տեղեկացանք «Դիմա-ծնոտային և բերանի խոռոչի վիրաբույժների հայկական ասոցիացիա»-ի քարտուղար, դիմա-ծնոտային վիրաբույժ Հայկ Հարությունյանից:
– Բազմապրոֆիլ խնդիրներ են քննարկվել և ակնկալվում էր միաժամանակ տարբեր պրոֆիլի բժիշկների ներգրավվածություն:
– Այո, սեմինարին մասնակցեցին մոտ 60 բժիշկ: Հրավիրված էին Հայաստանի բոլոր կլինիկաների դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքների վարիչները, ԵՊԲՀ ստոմատոլոգիայի, դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի վարիչները: Խնդիրը կարևոր է հատկապես դիմա-ծնոտային վիրաբույժների, օրթոդոնտների, ստոմատոլոգների, ՔԿԱ-բժիշկների, ռևմատոլոգների և արթրոլոգների համար:
– Գիտեմ, որ սեմինարը չի սահմանափակվել միայն տեսական գիտելիքների փոխանցմամբ, կբացե՞ք փակագծերը:
– Այո, բացի տեսական հատվածից, կլինեն նաև վիրահատություններ, որոնք թույլ կտան պրակտիկորեն տեսնել, թե ինչպես է կիրառվում բուժման այս մեթոդը: Կարծում ենք` սեմինարի այս եղանակը շատ ավելի արդյունավետ կանցնի:
27.09.2013 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYta83Cf' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ































