Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհուրդը քննարկում, գնահատում և հաստատում է
Երևանի Մխիթար Հերացու անվան ՊԲՀ հոգաբարձուների խորհրդի հունվարյան նիստի օրակարգում նոր նախագահի ընտրության և կատարված ու կատարվելիք աշխատանքների հաշվետվության հարցերն էին:
Հոգաբարձուների խորհրդի նախկին նախագահ Սպարտակ Սեյրանյանի պաշտոնափոխության հետ կապված այդ պաշտոնում առաջադրվեց ու փակ գաղտնի քվեարկությամբ խորհրդի նոր նախագահ ընտրվեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Գոհար Քյալյանը խորհրդի անդամներին ներկայացրած իր զեկույցում նշեց 2009-ի բյուջեով բոլոր ուղղություններով նախատեսված և կատարված լայնածավալ աշխատանքների` շինարարական, ուսումնակլինիկական բազաների վերանորոգման, ընդլայնման, գիտատեխնիկական նորագույն սարքավորումներով հագեցման, ուսումնական ծրագրերում բարեփոխումների մասին, առանձնահատուկ տեղ հատկացրեց 2010-ի ֆինանսական տարվա նախահաշվին: Խորհրդին ներկայացվեց համալսարանի 90-ամյակի կապակցությամբ մեկնարկած հոբելյանական միջոցառումների շրջանակներում ընդգրկված միջազգային գիտաժողովների, սեմինարների, գիտահետազոտական սիմպոզիումների, ուսանողական ֆորումների, ինչպես նաև եվրոպական և ամերիկյան մի շարք առաջատար բժշկական կրթօջախների հետ համատեղ գիտաժողովների անցկացման ցանկը:

Հոբելյանական միջոցառումներն առավել տեսանելի և ամբողջական ներկայացնելու նպատակով Գ.Քյալյանը մասնավորապես նշեց, որ 2009-ին վերաբացվել է համալսարանական ակնաբուժական կլինիկան, անցկացվել է «Առաջնորդենք ապագան» խորագրով ուսանողական ֆորումը, իսկ 2010-ին նախատեսվում է շահագործման հանձնել ախտորոշիչ և վիրաբուժական կենտրոնների համալսարանական մասնաշենքերը, կազմակերպել և բարձր մակարդակով անցկացնել երիտասարդ գիտնականների միջազգային կոնգրեսն ու «Ծխող մարդու հիվանդությունները» թեմայով միջազգային կոնֆերանսը, վերանորոգել ԵՊԲՀ թանգարանը, կազմակերպել գիտական կոնֆերանս և պատվիրել փաստավավերագրական ֆիլմ` նվիրված համալսարանի 90-ամյակին և այլն:
Հոբելյանական միջոցառումների օրերին աշխարհի տարբեր երկրներից Երևան կժամանեն բժշկագիտության նվիրյալներ, ակնառու գիտնականներ, հանրահայտ փորձագետներ:

Խորհրդի անդամները մասնավորապես բարձր գնահատական տվեցին համալսարանում իրականացվող ուսումնական ծրագրերի մշակմանն ու դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ինչպես նաև համալսարանի ուսումնակլինիկական բազաների ստեղծման գործընթացին:
Խորհուրդը հաստատեց ԵՊԲՀ ՊՈԱԿ-ի 2010թ. ֆինանսական նախահաշիվը:
30.04.2010 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Fatal error: The table 'article' is full in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1360













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ