Իրադարձություններ Հայաստանում
Հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովը Երևանում
2011թ. ապրիլի 14-ին Երևանի Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի տարածաշրջանային գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը:
Գիտաժողովը կազմակերպել էին հոգեբույժների և բժիշկների հայկական ասոցիացիաները:
Երևան էին ժամանել աշխարհի 36 երկրներից ավելի քան 400 մասնակիցներ: Հրավիրվածների թվում էին հոգեբուժության ասպարեզի համաշխարհային անհատականություններ` ասոցիացիայի նախագահ Մարիո Մեյը (Իտալիա), փոխնախագահ Պեդրո Ռուիզը (ԱՄՆ), ինչպես նաև Նորման Սարտորիուսը (Շվեյցարիա), Խուան Լոպես-Իբորը (Իսպանիա), Ահմեդ Օկաշան (Եգիպտոս), Դավիթ Գոլդբերգը (Անգլիա), Հակոբ Աքիսկալը (ԱՄՆ), Օտտո Սթենֆիլդ Ֆոսը (Նորվեգիա), Հանս-Յորգեն Մյուլլերը (Գերմանիա), Էդուարդ Խանթզյանը (ԱՄՆ):
Մասնակցում էին նաև հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի գործադիր կոմիտեի բոլոր անդամները, սոցիալական և վերականգնողական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիաների ղեկավարներ, պրոֆեսորներ Դրիս Մուսավին, Աֆզալ Ջավեդը, ինչպես նաև տարբեր երկրների հոգեբուժական միությունների նախագահներն ու քարտուղարները:
Գիտական ծրագրում ընդգրկված թեմաները բազմազան էին` «Աղետներ և հոգեկան առողջություն»,«Բուժման ավանդական, նոր և այլընտրանքային մեթոդներ»,«Արտաքին միջավայր և հոգեկան առողջություն»,«Խաղամոլություն և այլ կախվածություններ», ՙ «Ցեղասպանության հեռավոր հետևանքները»,«Հոգեկան առողջության քաղաքականություն» և այլն:
Գիտաժողովի աշխատանքները ապրիլի 15-17-ը շարունակվեցին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:
Ծրագրային դասախոսություններով հանդես եկան համաշխարհային ասոցիացիայի նախագահ Մարիո Մեյը`«Սխալներ, որոնցից պետք է խուսափել համայնքային հոգեբուժական ծառայությունները կազմակերպելիս», Պեդրո Ռուիզը`«Դեպրեսիա և հղիություն. կլինիկական հեռանկարներ», Հակոբ Աքիսկալը`«Երկբևեռ խանգարումներ. կլինիկական, գենետիկական և թերապևտիկ ամփոփ տեսություն»:
Լսվեցին նաև «Հոգեկան առողջության մարտահրավերները»,«Աֆեկտիվ և վարքային խանգարումներ»,«Երեխաների և դեռահասների հոգեկան առողջություն», «Հոգեկան առողջության քաղաքականություն և էկոնոմիկա»,«Հայերի տրավմատիկ հիշողությունը. հաղթահարելու միջոցներն ու հեռանկարները»,«Հյուսիսային Եվրոպայում հոգեբուժության վերջին զարգացումները», «Աղետներ և միջամտություն. Հայաստանի և Հունաստանի փորձը»,«Հոգեկան առողջության բարեփոխումները Վրաստանում» զեկուցումները:
Գիտաժողովին զուգահեռ տեղի ունեցան հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի գործադիր վարչության, ինչպես նաև ասիական ֆեդերացիայի նիստերը:
Հոգեբույժների հայկական ասոցիացիայի և Մեծ Բրիտանիայի հոգեբույժների արքայական քոլեջի միջև կնքվեց համագործակցության հուշագիր:
18.04.2011 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYA0UouJ' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ