Իրադարձություններ Հայաստանում
Մութ սենյակում հյուրերին գինի մատուցեցին` Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ
Դեկտեմբերի 2-ին The Club ակումբում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ Բրիտանական խորհուրդը կազմակերպել էր «Չորս զգայարան» ինտերակտիվ միջոցառումը: Med-Practic-ի հետ զրույցում Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն ասել է. «Բրիտանական խորհուրդը որդեգրել է հավասար հնարավորությունների և բազմազանության քաղաքականություն, որն արգելում է խտրականության ցանկացած դրսևորում: «Չորս զգայարան» ինտերակտիվ միջոցառումը կազմակերպվում է հավասարությանն ու բազմազանությանն ուղղված նախաձեռնությունների շրջանակում»: Ա. Սարիբեկյանը նաև ընդգծել է, որ միջոցառման նպատակն է բարձրացնել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հարցերի հանդեպ հասարակության իրազեկության մակարդակը:
Բրիտանական խորհրդի «Չորս զգայարան» ինտերակտիվ միջոցառումը, ի դեպ, հնարավորություն տվեց ներկաներին զգալ շրջապատող միջավայրը` ձայնի, համի, հոտի և շոշափելիքի միջոցով: Ներկա հյուրերին առաջարկեցին մասնակցել գինու կույր համտեսմանը. ամբողջովին մութ սենյակում հյուրերին գինի մատուցեցին: Հյուրերը հնարավորություն ունեցան համտեսել գինին, լսել երաժշտություն, գինու բույրի և շոշափելիքի միջոցով կողմոնորոշվել միջավայրում:
Համտեսման ընթացքում դերասան-մատուցողները ստեղծեցին իրավիճակներ, որոնց ընթացքում հյուրերը, օգտագործելով հինգ զգայարաններից չորսը, զգացին ու յուրովի գնահատեցին կույրերի աշխարհը, այսպիսով` հասկանալով նրանց խնդիրներն առօրյա կյանքում:
«Սա, իսկապես, հետաքրքրական և յուրօրինակ միջոցառում է, ինչը հնարավորություն կտա նորովի դիտարկել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հիմնահարցերը: Տեսողական խնդիրներ ունեցող մարդը կարող է և պետք է լինի հասարակության լիարժեք մասնիկը: Այս միջոցառումը կօգնի կոտրել մեր հասարակությունում առկա կարծրատիպերը»,- ասել է Հայաստանի կույրերի միավորման մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանը:
Լուսանկարները` med-practic.com
03.12.2011 -
Դեկտեմբերի 2. Հաշմանդամների միջազգային օր. The Club ակումբ
Բրիտանական խորհուրդը որդեգրել էխտրականությունն արգելող հավասար հնարավորությունների և բազմազանության քաղաքականություն:
-
Դեկտեմբերի 2. Հաշմանդամների միջազգային օր. The Club ակումբ
Միջոցառման նպատակն է բարձրացնել տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հարցերի հանդեպ հասարակության իրազեկության մակարդակը:
-
Դեկտեմբերի 2. Հաշմանդամների միջազգային օր. The Club ակումբ
Ներկա հյուրերին առաջարկեցին մասնակցել գինու կույր համտեսմանը:
-
Դեկտեմբերի 2. Հաշմանդամների միջազգային օր. The Club ակումբ
Ամբողջովին մութ սենյակում հյուրերին գինի մատուցեցին:
-
Դեկտեմբերի 2. Հաշմանդամների միջազգային օր. The Club ակումբ
Հյուրերը հնարավորություն ունեցան համտեսել գինին, լսել երաժշտություն, գինու բույրի և շոշափելիքի միջոցով կողմոնորոշվել միջավայրում:
-
Դեկտեմբերի 2. Հաշմանդամների միջազգային օր. The Club ակումբ
Համտեսման ընթացքում հյուրերը, օգտագործելով հինգ զգայարաններից չորսը, զգացին ու յուրովի գնահատեցին կույրերի աշխարհը:
-
Դեկտեմբերի 2. Հաշմանդամների միջազգային օր. The Club ակումբ
Տեսողական խնդիրներ ունեցող մարդը կարող է և պետք է լինի հասարակության լիարժեք մասնիկը:
Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYHmlifn' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ