Իրադարձություններ Հայաստանում
Մարտի 24-ը Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Տարիներ շարունակ մարտի 24-ին հայկական Կարմիր Խաչը` Առողջապահության նախարարության հետ համատեղ, և ամեն տարի տարբեր կազմակերպությունների աջակցությամբ իրականացնում է մեծ ակցիա `«Տուբերկուլոզի դեմ պայքարը Հայաստանում»:
Ակցիան իրականացվեց Գլոբալ ֆոնդի շրջանակներում: Հայկական Կարմիր Խաչի առողջապահության բաժնի վարիչ Նարինե Մաթևոսյանի հավաստմամբ` իրենց ֆինանսավորմամբ, հայկական Կարմիր Խաչի անձնակազմի և կամավորների միջոցով կրթում ու լուսաբանում, նաև հոգեբանական աջակցություն են ցուցաբերում տուբերկուլոզով հիվանդներին: Առողջապահության նախարարությունն էլ իրականացնում է այդ հիվանդների բուժումը ողջ հանրապետությունում: Նման ակցիաների շնորհիվ է, որ հանրությունը տեղեկանում է, թե ինչ է տուբերկուլոզը, և եթե բոլորը համախմբված պայքարեն դրա դեմ` այդ լուրջ համաշխարհային խնդիրն իր լուծումը կստանա:
Այն դարերից եկած հիվանդություն է, որը հարյուրավոր տարիների ընթացքում փոխում է իր բնույթը: Ներկայիս ամենասարսափելի խնդիրը դեղորայքակայուն տուբերկուլոզն է, որը ստիպված են լինում բուժել նոր շարքի` ավելի թանկ արժողությամբ դեղամիջոցներով: Դեղորայքակայուն տուբերկուլոզի բուժումը կարող է տևել մինչև 2 տարի, իսկ ընդհանուր բուժման կուրսը կարող է հասնել մինչև 5000 ԱՄՆ դոլլար: Շատ կարևոր է, որ մարդիկ իրազեկ լինեն նման խնդիրներին, և, ժամանակին բուժվելով, խուսափեն դեղորայքակայուն տուբերկուլոզից:
Ամեն տարի ավելի են ընդլայնվում ակցիաների շրջանակները: Այս տարի այն ներգրավվել է ողջ հանրապետությունը, որի մեջ ընդգրկված են սովորական և դեղորայքակայուն տուբերկուլոզով բոլոր հիվանդները: Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը փորձում է ավելի հետևողական լինել հիվանդության հայտնաբերմանն ու բուժման գործընթացին: Սա իրականացվում է սոցիալ-հոգեբանական ծառայությունների միջոցով:
Քանի որ այդ հիվանդները սովորաբար սոցիալապես ամենաանապահով խավերից են, ակցիաները միաժամանակ նպատակ են հետապնդում աջակցել նրանց` բուժ. հաստատությունների, պոլիկլինիկաների միջոցով հիվանդներին հնարավորինս ապահովելով սննդով, հիգիենիկ պարագաներով:
Բացի այդ` իրականացվում են լուսաբանման ծրագրեր, որտեղ ներգրավված են 35 սոց. աշխատողներ, ովքեր անմիջականորեն աշխատում են հիվանդների հետ` իրենց ձեռքի տակ ունենալով հիվանդության և նրա բուժման ու խնամքի մասին ձեռնարկներ: Կան նաև ձեռնարկներ` նախատեսված հիվանդների ընտանիքներին, որտեղ մանրամասն տեղեկություններ են հիվանդի բուժման ընթացքում ընտանիքի դերի մասին: Այս ծրագրերի շրջանակներում ընդգրկված են նաև հոգեբաններ, ովքեր ցուցաբերում են հոգեբանական օգնություն ծանր հիվանդներին:
Այս բոլոր ակցիաներն ու ծրագրերը հետապնդում են մի նպատակ` հնարավորինս օգնել, աջակցել տուբերկուլոզով հիվանդներին, իսկ վերականգնելով նրանց առողջությունը` նպաստել առողջ հասարակության ստեղծմանը:
25.03.2011 Կարդացեք նաև
Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...
30.06.2025
Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...
22.06.2025
Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...
19.06.2025
19.06.2025
Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...
03.06.2025
Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...
30.05.2025
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...
14.05.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...
07.05.2025
«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...
28.04.2025
Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...
25.04.2025
ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...
25.04.2025
Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...
22.04.2025
Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...
12.04.2025
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...
09.04.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MY3YA1dW' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403













Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ