Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԵՊԲՀ. La Revue du Praticien պարբերականի հայերեն հրատարակության հերթական համարը բժիշկների և ուսանողների տրամադրության տակ է

ԵՊԲՀ. La Revue du Praticien պարբերականի հայերեն հրատարակության հերթական համարը բժիշկների և ուսանողների տրամադրության տակ է

Հարգելի՛ բժիշկներ և ուսանողներ, ֆրանսիական La Revue du Praticien  պարբերականի հայերեն հրատարակության հերթական  համարն արդեն ձեր տրամադրության տակ է։

Կենտրոնական թեման, որին նվիրված է մի ամբողջ հոդվածաշար, կրծքի և վաղ տարիքի երեխաների սնուցումն է. խնդիր, որը բոլոր ժամանակներում արդիական է թե՛ ծնողների, թե՛ բուժոլորտի մասնագետների համար։

Հայտնի է, որ երեխայի կյանքի առաջին 1000 օրերը որոշիչ են նրա ապագա առողջության համար, և սնուցումը հիմնաքարային գործոններից է։ Պատահական չէ, որ  ծնողների՝ բժիշկներին ուղղած հարցերը հաճախ վերաբերում են սնուցմանը՝ ինչպե՞ս ընտրել երեխայի կաթը, երբ կրծքով կերակրելն անհնար է,  ե՞րբ և ինչպե՞ս ներմուծել հավելյալ սնունդ, ի՞նչ դեր հատկացնել կովի կաթին... Բացի դրանից՝ սերնդափոխությունն իր հետ բերում է նոր իրողություններ, սննդի և շրջակա միջավայրի նկատմամբ նոր աշխարհայացք (օրինակ` վեգանությունը), որը որդեգրած որոշ ծնողներ կարող են սահմանափակող սննդակարգեր կիրառել երեխայի կյանքի առաջին իսկ օրերից։ Ո՞րն է այդ սննդակարգերի իրական վտանգը, ինչպե՞ս երկխոսել այդ ընտանիքների հետ՝ ի շահ երեխայի, միաժամանակ՝ առանց հարցականի տակ դնելու նրանց ընտրության էթիկական հենքը։ Այս և երեխայի սնուցմանն առնչվող բազում այլ հարցերի պատասխանները կգտնեք՝ կարդալով համարի թեմատիկ հոդվածաշարը։

Սննդամթերքի ընտրության դժվարությունները չեն վերանում մանկության փուլի ավարտից հետո։ Գերվերամշակված սննդանյութերն ամենուր են և գրեթե անխուսափելի։ Առողջության վրա դրանց թողած ազդեցության վերաբերյալ տվյալները շարունակ համալրվում են։ Պարբերականի Գիտելիքի շտեմարան բաժնի հոդվածներից մեկն ամփոփում է ցայսօր հայտնի փաստերը։  

Մերօրյա համավարակը, ի թիվս այլնի, վեր հանեց նաև բժշկություն-հասարակություն փոխհարաբերությունների հարցը. ինչպիսի՞ն կլինի  բժշկությունը Քովիդ-19-ի ճգնաժամից հետո։ Ընթերցեք անցյալի լույսի ներքո  ներկան վերլուծող և ապագայում (հուսանք՝ մոտ ապագայում) ճգնաժամը հաղթահարելու ուղիներ ուրվագծող  ֆրանս-կանադական համատեղ հոդվածը։  

Համարում կգտնեք նաև բժշկության այլ բնագավառների առնչվող  հոդվածներ` մեծահասակների շաքարային դիաբետի վերաբերյալ համապարփակ հոդված, կրկնվող տենդեր, կլինիկական դեպքեր և այլն։

La Revue du Praticien-ի հայերեն հրատարակության գլխավոր խմբագիր Վահե Մուղնեցյանը բոլորին մաղթելով հաճելի ընթերցում՝ տեղեկացնում է, որ պարբերականի հաջորդ համարը կհրատարակվի մարտին։

Կից` պարբերականի հերթական  համարը։

Սկզբնաղբյուր. ԵՊ բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով
Գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով

Փետրվարի 19-ին Իզմիրլյան բժշկական կենտրոնում տեղի ունեցավ գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով։ 
Սեմինարի շրջանակում քննարկվեցին...

Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական խորհրդի նիստը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրությանը
Հայկական բժշկական ասոցիացիայի հերթական խորհրդի նիստը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրությանը

Փետրվարի 19 -ին կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նիստ, որը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման գործընթացում ծագած խնդիրներին: Բժշկական ասոցիացիայի Խորհուրդը բաղկացած է...

«Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուն ներկայացվեց հանրությանը
«Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուն ներկայացվեց հանրությանը

Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ «Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուի  հանդիսավոր շնորհանդեսը։ Հատորը ներառում է 371 բուժման գործելակարգ, որտեղ...

«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ

«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը Հայաստանում առաջինն է, որն արդեն զինվել է գերժամանակակից ռոբոտային վիրաբուժական համակարգով. այսուհետ վիրահատությունները հնարավոր է իրականացնել...

Գիտա-բժշկական գրադարանի հյուրն էր Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի հիմնադիր Գուզել Ուլումբեկովան
Գիտա-բժշկական գրադարանի հյուրն էր Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի հիմնադիր Գուզել Ուլումբեկովան

Ս/թ սեպտեմբերի 8-ին Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաբժշկական գրադարանը հյուրընկալել էր բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի (GEOTAR-Media) հիմնադիր Գուզել Էռնստովնա Ուլումբեկովային: Այդ առիթով...

Լյարդը՝ օրգանիզմի «անցակետ»․ խորհուրդներ «Սլավմեդ»-ի բժիշկներից
Լյարդը՝ օրգանիզմի «անցակետ»․ խորհուրդներ «Սլավմեդ»-ի բժիշկներից

Լյարդն օրգանիզմի ամենամեծ գեղձն է և իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ տարրալուծում է ճարպերը, կարգավորում արյան շաքարի մակարդակը, մասնակցում էնզիմների արտադրությանը...

Կայացավ «AMBRA» art product սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը
Կայացավ «AMBRA» art product  սոցիալական ձեռնարկության բացում շնորհանդեսը

Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...

Թվեր և փաստեր Հայաստանից
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք Էրեբունի բժշկական կենտրոնում

Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...

Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ
Կարդիովերտեր դեֆիբրիլյատորով հեռավար կառավարմամբ իմպլանտ

Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...

«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի
«Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի

2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...

ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից
ՀՀ ԱՆ. Ընդհանուր և ինվազիվ սրտաբանության համալսարանական կլինիկան հավաստագրվել է Սրտաբանների եվրոպական միության կողմից

Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...

Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am
Աշխատանք՝ ռենտգեն-տեխնիկ. morevmankan.am

Մարգարյան ծննդատունն աշխատանքի է հրավիրում ախտորոշիչ ծառայության ռենտգեն-տեխնիկի...

Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ
Պացիենտին՝ ավելի հասկանալի, բժշկին՝ ավելի ճշգրիտ. արհեստական բանականությունը մուտք է գործում Հայաստանում լաբորատոր հետազոտությունների ոլորտ

Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...

Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com
Մեծ ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նաիրի» բժշկական կենտրոնը ստացել է բժշկական կենտրոնների միջազգային հավաստագրման ՈՍԿԵ ՍՏԱՆԴԱՐՏ՝ JCI որակավորում. nairimed.com

Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում  սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը
Հայաստանում առաջին անգամ իրականացվեց օսթեոինտեգրացիա վիրահատությունը

Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ