ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Քաղցկեղի դեմ ճառագայթային բուժման նոր սարքավորումն արդեն Հայաստանում է. oncology.am
Հայ-իրանական գործարար համագործակցության շրջանակներում մեկ տարի առաջ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում և իրանական «Վարան Փարթ Դարման» ընկերության կողմից կնքված համագործակցության հուշագիրը տվեց իր արդյունքները: Այսօր արդեն Ուռուցքաբանության ազգային կենտրոնում CLINAC iX գերժամանակակից համակարգ կա, որի շահագործումը մեծապես կնպաստի քաղցկեղով հիվանդների բուժման արդյունավետությանը:
Իրանական «Վարան Փարթ Դարման» ընկերության տնօրեն Դոկտոր Մոհամմադ Շահրամի լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ այս հուշագիրը սկիզբ դրեց 2 կազմակերպությունների միջև համատեղ ծրագրերի իրականացմանը:
Քաղցկեղի դեմ ճառագայթային բուժման նոր սարքավորումն արդեն Հայաստանում է«Մեկ տարի առաջ մենք փորձեցինք լավ համագործակցություն ծավալել, ինչն էլ առիթ դարձավ բժիշկների վերապատրաստման, փորձի փոխանակման և գիտահետազոտական գործունեության զարգացման: Ստեղծվեց «IRA Medical Group» հայ-իրանական կազմակերպությունը, որի շրջանակում էլ հնարավոր եղավ ծրագրի առաջին փուլում ունենալ 2 մլն 400 հազար եվրո արժողության CLINAC iX էլէկտրոնների գծային արագացուցիչը: Վստահ եմ՝ այստեղի բժիշկներն իրենց բարձր գիտելիքներով ու պատրաստվածությամբ, և այս սարքի տեխնոլոգիական հնարավորություններով շատ մեծ քայլեր կձեռնարկեն քաղցկեղի դեմ պայքարում»,- ասաց Դոկտոր Մոհամմադ Շահրամին:
Իսկ ՀՀ ԱՆ Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյան էլ, համաձայնելով Դոկտոր Մոհամմադ Շահրամի հետ, տեղեկացրեց, որ տարածաշրջանում Հայաստանում CLINAC iX գերժամանակակից սարքով բուժումը ամենամատչելի է լինելու:
«Այսօր կարող եմ վստահ հայտարարել, որ ի շնորհիվ «IRA Medical Group»-ի տնօրինության, հիմնադիրների՝ իրանական, մեր մոսկվայաբնակ հայրենակիցների, որոշում է կայացվել, որ Հայաստանում պետք է բուժումը լինի ամենամատչելին: Բոլորս գիտենք, որ քաղցկեղը բավականին լուրջ սոցիալական խնդիր է, առավել ևս մեր հանրապետությունում, բայց համատեղ գործունեություն ու մոտեցումներով արդյունքների կհասնենք: Վստահ եմ՝ մեր քաղաքացիները ճառագայթային բուժման համար այլևս ՀՀ-ից չեն մեկնի արտերկիր: Երեք ամիս հետո սարքը վերջնականապես տեղադրված կլինի»,- ավելացրեց Տանանյանը:
Ճառագայթային բաժանմունքի վարիչ Թաթուլ Սաղաթելյանն էլ մանրամասնեց սարքի հնարավորությունները: Նրա խոսքով՝ ամերիկյան CLINAC iX էլեկտրոնների գծային արագացուցիչը ժամանակակից գերճշգրիտ բուժման համալիր է:
«Այն թույլ է տալիս մաքսիմալ չափ պաշտպանել ուռուցքի շրջակա առողջ հյուսվածքներն՝ առավելագույն ճառագայթում տալով հենց ուռուցքին: Մաքսիմալ արդյունք՝ հնարավորինս քիչ կողմնակի երևույթներով»,- ներկայացրեց Սաղաթելյանը՝ նկատելով, որ հենց նման բուժման համար էին շատերը մեկնում արտերկիր:
«Վարան Փարթ Դարման» ընկերությանն Իրանում ու տարածաշրջանում առաջատարն է ճառագայթային բուժման և ճառագայթային սարքավորումների ներկրման ոլորտում:
27.06.2017 Կարդացեք նաև
Փետրվարի 19-ին Իզմիրլյան բժշկական կենտրոնում տեղի ունեցավ գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով։
Սեմինարի շրջանակում քննարկվեցին...
24.02.2026
Փետրվարի 19 -ին կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նիստ, որը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման գործընթացում ծագած խնդիրներին: Բժշկական ասոցիացիայի Խորհուրդը բաղկացած է...
23.02.2026
Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ «Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուի հանդիսավոր շնորհանդեսը։ Հատորը ներառում է 371 բուժման գործելակարգ, որտեղ...
23.02.2026
«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը Հայաստանում առաջինն է, որն արդեն զինվել է գերժամանակակից ռոբոտային վիրաբուժական համակարգով. այսուհետ վիրահատությունները հնարավոր է իրականացնել...
06.12.2025
Ս/թ սեպտեմբերի 8-ին Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաբժշկական գրադարանը հյուրընկալել էր բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի (GEOTAR-Media) հիմնադիր Գուզել Էռնստովնա Ուլումբեկովային: Այդ առիթով...
13.09.2025
Լյարդն օրգանիզմի ամենամեծ գեղձն է և իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ տարրալուծում է ճարպերը, կարգավորում արյան շաքարի մակարդակը, մասնակցում էնզիմների արտադրությանը...
09.09.2025
Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...
31.07.2025
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...
31.07.2025
Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...
25.07.2025
2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...
12.07.2025
Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...
17.06.2025
04.06.2025
Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...
04.06.2025
Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...
03.06.2025
Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...
03.06.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYHuflxY' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ


