ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում լաբորատոր ծառայություններն ընդլայնվել են և միավորվել ամբողջովին վերանորոգված բաժանմունքում. oncology.am
Ապրիլի 23-ին Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում վերաբացվեց լաբորատոր ծառայությունը` ներառելով այս ոլորտի ախտորոշիչ բոլոր ծառայությունները մեկ համակարգի մեջ:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի լաբորատոր ծառայության ղեկավար բ.գ.դ. Զառա Նիկողոսյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց նորաբաց լաբորատոր ծառայության մանրամասները:
– Նախկինում կենտրոնում գործող 5 լաբորատոր ծառայությունները գործելու են մեկ բաժանմունքում: Կենսաքիմիայի, կրիտիկական իմունոլոգիայի, միկրոբիոլոգիայի, արյան և կլինիկական լաբորատորիաներն այսուհետ գործելու են շաղկապված, որպես մեկ ընդհանուր համակարգ:
Որպեսզի մեր հիվանդները չգրանցվեն տարբեր լաբորատորիաներում, խուսափեն ավելորդ քաշքշուկից, գրանցման և հետազոտության ամբողջ համակարգն այժմ կգործի շաղկապված` առանց հիվանդի և նրա հարազատների միջամտության:
Արդեն իսկ գործում է ընդհանուր գրանցում, որից հետո արյան ընդհանուր հանձնման կետում հիվանդը հանձնում է արյունն ու մնացած գործընթացն իրականացվում է համակարգի ներսում` առանց հիվանդին ավելորդ անհարմարություններ պատճառելու:
– Ի՞նչ ծառայություններ են ներդրվել վերաբացված բաժանմունքում:
– Բաժանմունքում կատարվում են կենտրոնին անհրաժեշտ բոլոր լաբորատոր հետազոտությունները, որոնք, բացի ընդհանուր հետազոտություններից, ընդգրկում են նաև ուռուցքային հիվանդություններով տառապող հիվանդների բուժման և դինամիկ հսկողության համար անհրաժեշտ հավելյալ հետազոտություններ: Լաբորատորիայի աշխատակիցները ԱՊՀ երկրների Ալերգաբանների և իմունոլոգների միության, ինչպես նաև Ալերգաբանության և իմունոլոգիայի եվրոպական ակադեմիայի անդամներ են: Լաբորատորիան օգտվում է Նիցցայի Հոսպիտալային համալսարանական կենտրոնի, ֆրանսիական «Գիտությունն առանց սահմանների» ասոցիացիայի գիտա-խորհրդատվական և տեխնիկական օգնությունից:
– Լաբորատորիան ախտորոշման մեծ սպեկտոր ունի, բավականացնու՞մ է, արդյոք, մասնագիտական և տեխնիկական ռեսուրսը:
– Հիվանդի ախտորոշման և բուժման ռազմավարության կազմակերպման, դեղերի և բուժտեխնիկայի ձեռքբերման առումով ուռուցքաբանությունը թանկարժեք ոլորտ է: Ուստի առավել կարևորվում է հնարավորինս ճշգրիտ, օպերատիվ և նորագույն մեթոդներով աշխատանքի կազմակերպումը` հիվանդի ու նրա հարազատների ֆինանսական երբեմն գերջանքերն արդարացնելու: Ներկայում ամեն կերպ ձգտում ենք աշխատել միջազգային չափանիշներին համապատասխան նաև տեխնիկական հագեցվածությամբ: Բոլոր հետազոտություններն, առանց բազառության, վերահետազոտվում են: Կասկածելի արդյունքներն ուղարկվում են վերահաստատման նաև այլ բժշկական կենտրոններում: Լաբորատորիաների միավորումը, բաժանմունքի վերանորոգումը, տեխնիկական վերազինումը թույլ է տալիս խոսել ոլորտի առաջիկա զարգացման նոր ուղիների մասին:

27.05.2016 Կարդացեք նաև
Փետրվարի 19-ին Իզմիրլյան բժշկական կենտրոնում տեղի ունեցավ գիտագործնական սեմինար «Վնասված պերիֆերիկ նյարդերի ժամանակակից դիագնոստիկայի և վիրաբուժական բուժման ակտուալ հարցերը» խորագրով։
Սեմինարի շրջանակում քննարկվեցին...
24.02.2026
Փետրվարի 19 -ին կայացավ Հայկական բժշկական ասոցիացիայի Խորհրդի նիստ, որը նվիրված էր Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման գործընթացում ծագած խնդիրներին: Բժշկական ասոցիացիայի Խորհուրդը բաղկացած է...
23.02.2026
Փետրվարի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կայացավ «Բուժում է Վարդանանցը» գրքի եռահատոր ժողովածուի հանդիսավոր շնորհանդեսը։ Հատորը ներառում է 371 բուժման գործելակարգ, որտեղ...
23.02.2026
«Սլավմեդ բժշկական կենտրոն»-ը Հայաստանում առաջինն է, որն արդեն զինվել է գերժամանակակից ռոբոտային վիրաբուժական համակարգով. այսուհետ վիրահատությունները հնարավոր է իրականացնել...
06.12.2025
Ս/թ սեպտեմբերի 8-ին Առողջապահության ազգային ինստիտուտի գիտաբժշկական գրադարանը հյուրընկալել էր բժշկական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի ամենամեծ բժշկական հրատարակչության՝ Գեոտար-մեդիայի (GEOTAR-Media) հիմնադիր Գուզել Էռնստովնա Ուլումբեկովային: Այդ առիթով...
13.09.2025
Լյարդն օրգանիզմի ամենամեծ գեղձն է և իրականացնում է բազմաթիվ կարևոր գործառույթներ՝ տարրալուծում է ճարպերը, կարգավորում արյան շաքարի մակարդակը, մասնակցում էնզիմների արտադրությանը...
09.09.2025
Առաջին անգամ Հայաստանում բացվել է կարի արտադրություն, որի հիմնական նպատակն է ստեղծել աշխատանքի և ստեղծագործելու համար հավասար հնարավորություն հասարակության բոլոր անդամների համար...
31.07.2025
Ինովացիոն օնկոգինեկոլոգիայի բաժանմունք` «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Նոր բաժանմունք, նոր վիրահատարան հագեցած վիրասրահներով, ժամանակակից լուծումներով...
31.07.2025
Սրտային հանկարծամահության կանխարգելման նպատակով կարդիովերտեր դեֆիբրիլյատորով իմպլանտացիաները լայնորեն կիրառվել են դեռևս անցյալ դարի...
25.07.2025
2025 թվական, 11-ը հուլիսի, Երևան: Ներկայացվում է հանձնաժողովի եզրակացությունը. «Էրեբունի» բժշկական կենտրոնն արժանացել է Joint Commission International` Ջեյ Սի Այ հավատարմագրի...
12.07.2025
Սրտաբանների եվրոպական միությունը վերջերս իրականացրել է ծրագիր, որի շրջանակում գնահատել է, թե որքանով են սրտաբանական կլինիկաները համապատասխանում միջազգային...
17.06.2025
04.06.2025
Վերջին տարիներին առողջապահության ոլորտում արհեստական բանականության (ԱԲ) ներդրումը դարձել է բժշկական տեխնոլոգիաների զարգացման առաջնահերթ ուղղություններից մեկը...
04.06.2025
Այս հաջողությունը Հայաստանի առողջապահության ոլորտում սահմանում է նոր նշաձող՝ հաստատելով կենտրոնի կողմից մատուցվող բժշկական ծառայությունների բարձր որակն ու պացիենտների...
03.06.2025
Երեւան, Հայաստան — 2025 թ. մայիսի 29 — Հայկական առողջապահության ոլորտում գրանցվեց պատմական իրադարձություն՝ Հայաստանում առաջին անգամ հաջողությամբ իրականացվեց...
03.06.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYmUvYqM' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ