Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 3.2012 (հավելված)
Ստանդարտ վենէկտոմիայի 40-ամյա մեր փորձը ստորին ծայրանդամների ենթամաշկային երակների վարիկոզ լայնացման բուժման ժամանակ
Ստորին ծայրանդամների ենթամաշկային երակների լայնացումր պատկանում է խիստ տարածված հիվանդությունների շարքին: Այն ախտահարում է հիմնականում երիտասարդ տարիքի մարդկանց:
ժամանակին չբուժվելու դեպքում առաջանում են մի շարք ծանր բարդություններ, որոնք ի վերջո հանգեցնում են աշխատունակության մասնակի կամ լրիվ կորստի, ինպես նան հաշմանդամության: Հանրահայտ է նան, որ ստորին ծայրանդամների ենթամաշկային երակների լայնացման բուժման հիմնական եղանակը` վիրահատական բուժումն է:
Երևանի թիվ 3 կլինիկական հիվանդանոցի անոթային բաժանմունքր ունի այդ հիվանդության բուժման 40 տարվա փորձ: Կլինիկայում բուժված ստորին ծայրանդամների երակների հիվանդություններով տառապող 13694 հիվանդներից 4622-ի մոտ (33,8%) եղել է ենթամաշկային երակների վարիկոզ լայնացում, որոնցից 4383 (44,8%) հիվանդներ վիրահատվել են: Այդ հիվանդների մոտ ախտորոշման, բուժման տակտիկայի հարցերն ու վիրահատական միջամտության ծավալր որոշվել է հանրահայտ ֆունկցիոնալ փորձերի, ֆլեբոտոնոմետրիայի, ֆլեբոգրաֆիայի, իսկ վերջին տարիներին նաև դոպլերային հետազոտության օգնությամբ: 364 (8,3%) հիվանդների մոտ վենէկտոմիայի հանրահայտ եղանակներր զուգակցվել են ազդրային երակի կափույրների ամրացումով: 193 (4,4%) հիվանդների մոտ ախտորոշվել է զստային արտաքին և ազդրային երակների էքստբավազալ ճնշում, որոնց մոտ վիրահատական միջամտության կարևորագույն փուլերից մեկր եղել է այդ երակների դեկոմպրեսիան: 1214 (27,7%) հիվանդներն ունեցել են սրունքի ստորին 1/3-ի շրջանի հյուսվածքների սնուցման խանգարում և տրոֆիկ խոցեր: Հիվանդների այս խմբի մոտ ստանդարտ վենէկտոմիայի հետ միասին կատարվել է հարպճեղային երակների մշակում Կոկկետի եղանակով: Վիրահատության ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձվել ենթամաշկային մեծ երակի ելանցքի մերկացմանը ընդհուպ մինչև ազդրային երակի հետ բերանակցումը, ինչպես նաև այդ հատվածի կողմնային ճյուղերի վերացմանը: Այն կարևոր պայման է թրոմբոէմբոլրկ բարդությունից և հիվանդության կրկնումից խուսափելու համար: 44 (1%) հիվանդների մոտ եղել է վերքերի թարախակալում, իսկ 6 հիվանդներ (0,14%) ունեցել են թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա առանց մահացու ելքի:
Գրականության ցանկ
- Иванов А.Я., Червяков И.В., Барсуков А.Е. Вестник хирургии, 7,1973.
- Клемент А.А. Вестник хирургии, 4, 1970.
- Кузин М.И. Клиническая медицина, 2,1970.
25.10.2012 Կարդացեք նաև
Հետխոլեցիստէկտոմիկ համախտանիշը հանդիսանում է ժամանակակից վիրաբուժության արդիական պրոբլեմներից մեկը: Մեր տվյալներով վերջին ժամանակներս մեծացել է դուոդենոգաստրալ ռեֆլյուքսով և ռեֆլյուքս-գաստրիտով հիվանդների թիվը...
26.10.2012 Արթրոզր` դա հոդերի դեգեներատիվ -դիստրոֆիկ ախտահարումն է, որին բնորոշ է հոդը կազմող ոսկրերի հոդամակերեսների աճառային հյուսվածքի դեգեներատիվ փոփոխությունները, երկրորդային կոմպեսատոր հարմարվածությամբ եզրային...
24.10.2012
Fatal error: The table 'article' is full in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1360















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ