Տեսական և կլինիկական բժշկության հարցեր 7.2011
Վեստիբուլյար խանգարումների հետազոտումը քրոնիկական միջին սեկրետոր օտիտի տարբեր շրջաններով հիվանդ երեխաների մոտ
Քրոնիկական սեկրետոր միջին օտիտը հանդիսանում է մանկական տարիքի ամենահաճախակի հիվանդություններից մեկր: Հետազոտումների ընթացքում բացահայտվեց նաև, որ այս հիվանդությունը ոչ հազվադեպ ուղեկցվում է տարբեր վեստիբուլյար խանգարումներով: Հեղինակներ` E.Granot MD, J.Matoth MD, R.Feinmesser MD «Chronic Middle Ear ЕИШЮП» A Possible Cause of Protracted Vomiting and failure to Thrive in infancy աշխատանքում ներկայացրել են երեք հիվանդության դեպք` նորածնային հասակում, որոնք ունեցել են քաշի անկում և կրկնվող փսխումներ: Բոլոր գաստրոէնտերոլոգիական հետազոտումները եղել են նորմայի սահմաններում: Միայն ՔԿԱ բժշկի զննումր հայտնաբերել է քրոնիկական սեկրետոր միջին օտիտ և նաև, ըստ անամնեստիկ տվյալների, այս նորածիններն ունեցել են սուր միջին օտիտի էպիզոդ մի քանի ամիս առաջ, որի կապակցությամբ ստացել են կոնսերվատիվ բուժում: Միրինգոտոմիայից և շունտավորումից հետո փսխումները դադարել են և վիճակը նորածինների կարգավորվել է: Այս աշխատանքր ցույց է տալիս, որ վաղ մանկական հասակից սկսած առկա են երեխաների մոտ վեստիբուլյար խանգարումներ, որոնք հիմնականում ունենում են թաքնված ընթացք, ինչպես վերը նշված դեպքերում կամ էլ, ելնելով երեխայի փոքր տարիքից, չի հաջողվում ժամանակին ախտորոշել: Այսպիսով, շատ ակտուալ է քրոնիկական սեկրետոր միջին օտիտի տարբեր շրջաններում վեստիբուլյար խանգարումների բացահայտումը:
Տվյալ աշխատանքի նպատակն է կատարել լայնածավալ հետազոտումներ` բացահայտելու քրոնիկական սեկրետոր միջին օտիտի տարբեր շրջանների ժամանակ ի հայտ եկած վեստիբուլյար խանգարումներր` ելնելով ռետրակցիոն գրպանիկի լոկալիզացիայից և ռետրակցիայի աստիճանից, հատկապես մանկական տարիքի երեխաների մոտ: Այս նպատակի իրագործման համար օգտագործվում են դասական թեստեր, ինչպիսիք են` էլեկտրոնիստագմոգրաֆիայով սպոնտան, պոզիցիոն նիստագմի որոշումը, կալորիկ թեստեր, ռոտացիոն թեստեր և մեր կողմից մշակված հատուկ հարցաշարային հարցումը, որին մասնակցում են երեխայի ծնողները, երբեմն նաև երեխաները, ինչպես նաև Բրուինինսկ - Օսերետցկի թեստը, որ պրակտիկորեն բավականին հեշտ իրագործելի է և տալիս է գաղափար երեխայի դինամիկ հավասարակշռության մասին: Թեստր բաղկացած է ութ ենթաթեստերից, որոնց միջոցով որոշվում է մոտոր ճշգրտությունը, մոտոր ինտեգրացիան, մանուալ ճարպկությունը բիլատերալ կոորդինացիան, բալանսը, վազքի արագությունր, վերին վերջույթների կոորդինացիան, ուժգնությունը: Թեստերն իրագործվում են երեխաների համար խաղային տարբերակներով և տալիս են գաղափար դինամիկ հավասարակշռության մասին:
Եզրակացություն: Քրոնիկական սեկրետոր միջին օտիտ ունեցող երեխաների մոտ առկա են վեստիբուլյար տարբեր խանգարումներ, որոնք հիմնականում գտնվում են թաքնված վիճակում և որոնց բացահայտման համար կարևոր նշանակություն ունեն Բրուինինսկ Օսերետցկի թեստը, մեր կողմից մշակված հարցաթերթային հարցումը, ինչպես նաև դասական վեստիբուլյար թեստերի օգտագործումը, եթե երեխան գտնվում է հետազոտման համար համապատասխան տարիքում:
25.01.2012 Կարդացեք նաև
Ներածություն
Վերին շնչուղիների ե միջին ականջի հիվանդություններր մեծ տեղ են գրավում բնակչության րնդհանուր հիվանդացության մեջ: ԼՕՌ օրգանների ախտաբանական վիճակներր ունենալով մեծ տարածվածություն նպաստում են մի շարք այլ օրգան համակարգերի հիվանդությունների զարգացման...
31.01.2012 Ժամանակակից քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ կարևոր և հանգուցային դեր ունեն քթի և հարակից խոռոչների ախտաբանության և բուժման հարցերը: Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ մարդկության...
30.01.2012 Ներածություն
Վերին շնչուղիների սուր րակտերիալ վարակներով (սինուսիտ, միջին օտիտ) հիվանդացությունր լուրջ խնդիր է առողջապահության կազմակերպման համար: Դրանք, ծանրության աստիճանից կախված, բուժվում են ինչպես ամբուլատոր...
27.01.2012 Լսողության խանգարումները լինում են սենսոներալ, կոնդուկտիվ ե խառր տիպի: Որպես կանոն սենսոներալ ծանրալսությունը ստանդարտ օդային լսողական սարքերով հեշտությամբ կոմպեսացվում է...
26.01.2012 Օտոլարինգոլոգների պրակտիկ աշխատանքներում կոկորդի տարբեր պաթոլոգիաների ախտորոշման ե բուժման մեթոդների կատարելագործման անհրաժեշտությունը կարեոր տեղ է գրավում...
24.01.2012 Ներածություն. Մանկական օտոռինոլարինգոլոգիայի արդի խնդիրներից մեկր հանդիսանում է էքսուդատիվ միջին օտիտների վաղ ախտորոշումն ու բուժումր: Հայտնի է, որ մանկական ծանրալսության ամենամեծ տեսակարար կշիռը պատկանում է կոնդուկտիվ ձևին հիմնականում ներկայացված լսողական փողի դիսֆունկցիայով [5,6,7]...
23.01.2012
Fatal error: The table 'article' is full in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1360















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ