Լաբորատոր հետազոտություններ
Ինչպես նախապատրաստվել կղանքի հետազոտություն հանձնելուն. abmed.am
Կղանքի քննություն հանձնելուց 3-4 օր առաջ դադարեցնել լուծողականների, գերչակի և վազելինի յուղի, ակտիվացված ածուխի (սորբենտների) ընդունումը և ուղիղաղիքային մոմիկների տեղադրումը: Հոգնայից, ինչպես նաև բարիումի (ռենտգեն հետազոտության ժամանակ) ընդունումից հետո ստացված կղանքը հետազոտության համար պիտանի չէ: Կղանքի նմուշը վերցնելուց առաջ նախ պետք է միզել զուգարանակոնքի մեջ և լվանալ այն: Այնուհետև զուգարանակոնքի կամ պետքամանի մեջ բնական կղազատումից հետո վերցնել արտաթորանքը: Այնուհետև կղանքի միջին մասից գդալիկով վերցրվում է կափարիչով փակվող, մաքուր, մեկանգամյա օգտագործման անոթի մեջ՝ վերջինիս ծավալի 1/3-ի չափով: Եթե կղանքը երեկոյան է վերցրվել, թույլատրվում է գիշերն այն պահպանել սառնարանում՝ 2-8°С ջերմաստիճանում: Առավոտյան անհրաժեշտ է կղանքը ներկայացնել լաբորատորիա:
Կղանքն ածխաջրերի կապակցությամբ հետազոտելու համար պետք է կղանքային զանգվածները հավաքել հեղուկ մասի հետ: Բացառել տակդիրների և այլ ներծծող նյութերի կիրառումը: Թարմ հավաքված կղանքը հնարավորին շուտ հասցվում է լաբորատորիա, կամ սառեցվում է և այդ վիճակում հասցվում:
Կղանքը թաքնված արյան համար հանձնելու նպատակով պահանջվում է հատուկ նախապատրաստում՝ կեղծ դրական ռեակցիաները բացառելու համար. այս քննությունից երեք օր առաջ անհրաժեշտ է սննդակարգից բացառել միսը, լյարդը, արյունային երշիկը և երկաթ պարունակող բոլոր մթերքները (խնձոր, բուլղարական պղպեղ, սպանախ, սպիտակ լոբի և այլն): Կղանքը պետք է ստանալ առանց հոգնայի և լուծողականների կիրառման: Կղանքը հավաքվում է մոտավորապես մեկ թեյի գդալի ծավալով՝ հատուկ անոթի մեջ, որը կարելի գնել դեղատնից կամ ստանալ մեզ մոտ: Նյութը տրամադրվում է լաբորատորիային 5 ժամվա ընթացքում:
18.11.2019 Կարդացեք նաև
Արյան կենսաքիմիական հետազոտությունը կարևոր է օրգանիզմի գործունեությունը գնահատելու համար: Այն տալիս է տեղեկատվություն օրգան-համակարգերի վիճակի մասին և օգնում...
14.01.2025
Ինսուլինանման աճի գործոնի (IGF) թեստն աննուղակիորեն օգնում է որոշել աճի հորմոնի (GH) քանակը:
IGF-ն և GH-ը պոլիպեպտիդ հորմոններ են, որոնք անհրաժեշտ են օրգանիզմում ոսկրերի...
15.11.2023
Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...
14.03.2023
Ի՞նչ է բջջաբանական հետազոտությունը:
Բջջաբանական հետազոտությունը հետազոտվող պատրաստուկի մեջ բջջային տարրերի ձևաբանական կառուցվածքի գնահատումն է...
22.12.2022
Սպիտակուցի քանակն արյան մեջ սպիտակուցային փոխանակության կարևոր ցուցանիշ է: Եթե սպիտակուցի քանակը բարձր է, անհրաժեշտ են համակարգային հետազոտություններ...
31.05.2022
Սպիտակուցի քանակն արյան մեջ սպիտակուցային փոխանակության կարևոր ցուցանիշ է: Եթե սպիտակուցի քանակը բարձր է, անհրաժեշտ են համակարգային հետազոտություններ...
12.04.2022
1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...
10.01.2020
Հետազոտության նյութը. մազանոթային արյուն
Հետազոտության եղանակը. մաշկի ստանդարտ վնասման պահից մինչև արյունահոսության դադարեցման ժամանակի որոշում...
26.12.2019
Բիոմարկերներն արյան հատուկ սպիտակուցներ են, ինդիկատորներ, որոնցով կարելի է որոշել այս կամ այն հիվանդության զարգացման հավանականությունը: Իլլինոյսի Համալսարանի հետազոտողների խումբն անհաս նորածինների պորտալարային...
05.12.2019
Նախքան մեզի հետազոտությունը խորհուրդ չի տրվում այնպիսի մրգեր և բանջարեղեն ընդունել, որոնք կարող են ազդել մեզի գույնի վրա, ինչպիսիք են` ճակնդեղը, գազարը և այլն, միզամուղների ընդունումը նույնպես արգելվում է...
27.11.2019
Բերանի խոռոչի մանրակրկիտ լվացումից հետո (ատամների մաքրում և ողողում` եռացրած ջրով) ստերիլ տարայի մեջ հավաքում են առավոտյան խորխի չափաբաժինը: Ախտորոշիչ արժեք է ներկայացնում լորձային կամ լորձաթարախային...
19.11.2019 














Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ